ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՂԵՐ. 3-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Արտակ Ալեքսանյան – Այն, ինչ սպորտային պատահականություն էր, խորհրդանշական սկիզբ դարձավ: Վիճակահանությամբ հայ-թուրքական խաղը սկսեցին մերոնք:
Նարեկ Նիկողոսյան – Այն, ինչ տեղի ունեցավ այս խոտածածկի վրա, միջազգային հարաբերությունների պատմություն մտավ որպես ֆուտբոլային դիվանագիտություն:
Ա.Ա. – ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մեկ հանդիսատեսի ներկայությունը դարձավ ավելին, քան ինքը` ֆուտբոլը:
Ն.Ն. – Հայ-թուրքական դիվանագիտական ֆուտբոլ կամ ֆուտբոլային դիվանագիտություն բանաձեւ` Հատուկ ռեպորտաժ:

Հրաշք է պետք, միայն տեսականորեն, բայց դեռ հնարավոր է: Մերոնք 2010 թվականին կարող են հասնել Աֆրիկա` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Սակայն այս մասին գրեթե բոլորը համարյա մոռացել էին, երբ անսպասելի տեղի ունեցավ ամենասպասվածը:

Սերժ Սարգսյան. ՀՀ նախագահ. /Ելույթ Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ 23.06.2008/ – Ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ մոտ օրերս Թուրքիայի նախագահին այցելել Հայաստան, որպեսզի մենք միասին դիտենք Հայաստան եւ Թուրքիա ֆուտբոլային մատչը:

Ա.Ա. Երանի այսպես լիներ գլխավոր խաղին:
Ն.Ն. Սա ընդամենը գլխավոր հանդիպման նախերգանքն էր, երբ մարտի բռնվեցին երիտասարդները: Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների հանդիպման ավարտը անակնկալ էր, հաճելի անակնկալ ֆուտբոլասերների և չափազանց տհաճ Հրազդան մարզադաշտի համար: Հրազդան մարզադաշտի տնօրինության համար այս ֆուտբոլային հաղթանակը տանկ նստեց` բառի բուն իմաստով: Ոգևորված մարզասերները կոտրել էին 700 նստատեղ: Հատը 10-ը դոլար:

Հարություն Քեհյան. ՙՀրազդան՚ մարզադաշտի տնօրեն- Ուրախության արտահայտելու հազար ու մի ձև կա: Պարտադիր չի բարձրանալ աթոռի վրեն ու աթթոռը ջարդել կամ քացով խփել աթոռին ջարդել: Իրանք իրենց տանը տենց բան կանեն:

Սա ընդամենը սկիզբն էր` սեփական հարկի տակ Թուրիքայի ազգային հավաքականին ընդունելու համար նախկինում կիսափուլ հայկական Հրազդանը տյունինգվեց

Մերուժան Հակոբյան. ՙՀրազդան՚ սպորտային համալիրի տնօրեն. ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը ասեց, որ ինքը գոհ է, գերազանց է գնահատում մեր կատարած աշխատանքը:

Հայ-թուրքական գլխավոր խաղին սկսեց նախապատրաստվել ոչ միայն ՙՀրազդան՚-ը, այլեւ կառավարությունը ու թվում էր, թե ամբողջ աշխարհը:

Время Новостей – Քաղաքական համատեքստում այս ֆուտբոլը խաղարարար նշանակություն ունի:

Մի քանի ժամ առաջ են տեղ հասել: Արկղերում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզահագուստն է, նաեւ վաճառվում է` արժի ավելին, քան Հայաստան-Թուրքիա խաղի ամենաթանկ տոմսը` 14 հազար դրամ: Գույները գնահատեցին, սակայն բոլորի ուշադրությունը շեղեց մեկ այլ բան: Նոր մարզահագուստի կրծքին նոր Արարատը հանված հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թիմանշանն էր: Լրագրողները հետաքրքրվեցին` գուցե թուրքական կողմի պահանջով է փոխվել:

Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ. Նման բան, արգելք կամ բողոք հաստատ չի եղել:

Ա.Ա. Բողոք հաստատ եղավ, այն էլ զանգվածային: Ինչո՞ւ ֆեդերացիան որոշեց հանել հենց Արարատը, մեր ազգի, ինքնության, մեր կենսագրության գլխավոր խորհրդանիշը: Հայ-թուրքական պատմության գլխավոր վկան:

Ռուբեն հայրապետյանը ավելի քան հաշվետու է: Չմտածված ու հանրային այնպիսի դժգոհության ալիքի, որ 9-րդի պես կարող էր կործանարար լինել:

Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ. Ես` որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ներողություն եմ խնդրում մեր ամբողջ հանրությանը, որ մենք իրականում թույլ ենք տվել վրիպում:

Հիմա պայմանավորվել են` թիմանշանի համար մրցույթ կհայտարարեն: Ֆեդերացիան փորձում է բաց լինել ու թափանցիկ: Զգայուն է անգամ թափանցիկ ակնարկների նկատմամբ, երբ լրագրողներից մեկը փորձեց հարցնել այն, ինչի մասին բոլորն էին խաղից առաջ խոսում:

Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ. Կոնկրետ, կարճ ասա, ուզում ես ասես պայմանավորված խաղ խաղանք, բացառված բանա, տենց բան չի կարա լինի: Ոնց կարողա պատահի, իրան հարգող երկիրը տենց բանի մեջ կմտնի երբեւիցե:

Թուրքիայում էլ արևելյան ճկունությունը այդքան չկվել չէր կարող: Պայքարը մնում էր պայքարմ հատկապես հայերի ու թուրքերի միջեւ` առավելեւս Եվրոպայի առաջնությանը բավականին հաջող մրցապայքարից հետո:
Էրդողան Արըքան,սպորտային մեկնաբան, Թուրքիա. Եթե նայենք Եվրոպայի առաջնության արդյունքներին` Թուրքիայի հավաքականը գուցե առավել շահեկան վիճակում կարող է համարվել, բայց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երեւաց, որ Հայաստանն այլեւս Եվրոպայի դյուրին կերպով պարտվող մրցակիցների թվին չի կարող պատկանել: Հատկապես շատ տպավորիչ էր Լեհաստանի դեմ հաղթանակը, Պորտուգալիային չպարտվելը:

New York Times – Հայաստան-Թուրքիա խաղը երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը ուղղված սիմվոլիկ ժեստ է:

Ն.Ն Աշուն 2008-ի սկիզբը ֆուտբոլային էր, բոլոր առումներով: Հայ-թուրքական խաղից երկու օր առաջ Հրազդան մարզադաշտ եկավ հանրապետության նախագահը:Լրագրողներին խնդրեց հեռանալ` ֆուտբոլիստների հետ առանձնազրույցի համար: Ինչի մասին խեսեց, այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց: Ենթադրվում է` խոստացավ դրամական պարգեւ ու մաղթեց հաղթնակ: Այդ օրը երեկոյան Երեւանն արդեն պատրաստ էր:

Օդակայանից նախագահի նստավայր տանող ճանապարհի երկայնքով` Իսակովի պողոտայից հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայով մինչեւ Բաղրամյան ու նախագահի նստավայրի դիմաց դաշնակցականներն էրն` հայտնի պահանջով:

Դաշնակցականներ – Պապիս տունը ուր է, պապիս տունը ուր է:

Ն.Ն Նախագահականի ներսում օրհներգեր չհնչեցին
Ա.Ա. Որովհետև դիվանագիտական հարաբերություններ դեռ չկան:

Սերժ Սարգսյան. ՀՀ նախագահ. Ես շատ բարձր եմ գնահատում պարոն նախագահի ընդունած որոշումը` դրական արձագանքելու իմ հրավերը, շնորհակալ եմ:

Ա.Ա Հանդիպման պաշտոնական մասը ավատրվեց Թուրքիայի նախագահին Ռամադանի միամսյակի համար մի քիչ վաղ հյուրասիրությամբ` հանուն նոր ստեղծվող հարաբերությունների, նաեւ ֆուտբոլից չուշանալու համար:

Այդ ընթացքում ցուցարարները հասցրին տեղափոխվել Ծիծեռնակաբերդ` հսկելու ու ջահերով լուսավորելու Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը: Ամեն ինչ հարթ չանցավ:

Օրվա երկրոդ կեսին մայրաքաղաք մտնող ու Հրազդան տանող բոլոր ճանապարհները: Եռագույն երկրպագուները ստադիոնում, փողոցներում, սրճարաններում ու բուքմեյքերական գրասենյակներում են:
Այդ օրը քամի էր, օդի ջերմաստիճանը 31.աստիճան: Ֆուտբոլի 2010-ը թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային` Հայաստան Թուրքիա խաղը սկսվեց Երեւանի ժամանակով ուղիղ ժամը 21.00-ին:

Խաղից հետո Թուրքիայի մարզիչը խոստովանեց` դժվար էր հաղթելը: Հետո երեք անգամ խնդրեց բջջայինները անջատել եւ շնորհակալություն հայտնեց լավ ընունելության համար:

Ֆատիհ Թերիմ. Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. Հաղթելը միշտ էլ լավ բան է, այսուհետ հայկական հավաքականին հաջողություներ եմ մաղթում: Նա շատ լավ պայքարեց, սակայն մենք հաղթեցինք, դա ֆուտբոլ է: Ես ձեզ զգուշացրել էր:

Ավելի հանդուրժող բջջայինների ու իր հավաքականի խաղի նկատմամբ Հոլանդացի մարզիչը շնորհավորեց Թուրքերին, ներողություն խնդրեց հայերից, բայց բարկացավ լրագրողների վրա, որ պնդում էին` թե մերոնք ավելի լավ կարող էին խաղալ:

Յան Պոուլսեն. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. Կարող եք ասել մի խաղացող, որ ինքը եթե լիներ լավ ուրիշ կերպ կլիներ: Եթե դուք կարծում եք, որ Լոկոմոտիվի երկրորդ թիմում հանդես եկող խաղացողը կարող էր այլ կերպ հանդես գալ Ֆենելբախչեի նման թիմի պաշտպանների դեմ, դա ձեր կարծիքն է, ես այդ կարծիքը չեմ կիսում ձեր հետ:

Ա.Ա- Մեծերը կասեին` խաղացիք, հիմա տներով: Խաղից հետո նախագահները իրար ձեռք սեղմեցին եւ հեռացան մարզադաշտից` Սերժ Սարգսյանը Բաղրամյան պողոտա, Աբդուլահ Գյուլը` օդանավակայան:
Նա գնաց մենակ, Գյուլը մեկնեց միայնակ: Նախագահները բաժանվեցին, նախարարները շարունակեցին աշխատանքը: Սեպտեմբերի լույս 7-ի կեսգիշերին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները բանակցում էին երկուսուկես ժամ:

Ն.Ն. Այդ ընթացքում ՙԿովկասում՚ տոն էր: Խորհրդանշական անվանումով ռեստորանում հայ ու թուրք ֆուտբոլասերները տոնում էին ոչ թե ֆուտբոլային միակողմանի, այլ քաղաքական ընդհանուր հաղթանակը:
Ուշ գիշերը` Թուրքիայի արտգործանխարարը թուրք երկրպագուների հետ նույնպես հեռացավ Հայաստանից:
Օդանավը դեռ չէր հասցրել բարձրանալ` երկու երկրները արդեն, ոչ թե սպորտային հաղթանակով կամ պարտությամբ, քաղաքական ձեռքբերումով դարձան օրվա գլախավոր newsmaker-ը:

France Press – Թուրքիան եւ Հայաստանը փորձում են հաղթահարել տասնամյակներ շարունակվող թշնամությունը:

CNN- հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախացումը կարող է խրախուսել քուրդ անջատողականներին: Դա անհանգստացնում է Թուրքերին: Թուրքիային անհրաժեշտ են լավ հարաբերություններ Հայաստանի հետ:

Herald Tribune – ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հետաքրքրված է տարածաշրջանային խաղարարի դեր ստանձնելու հարցում: Միջնորդելով Սիրիայի և Իսրայելի միջեւ ընթացող բանակցություններում, փորձում է ներդրում ունենալ Կովկասում խաղաղության հաստատման հարցում:

Այն ինչ եղել էր եւ կարող էր պատահել Կովկասում` վավերացման կարիք ուներ: Հենց դա էր այն պատճառը, որ ֆուտբոլային դիվանագիտությունը, որպես հարաբերություն սկսելու առիթ եւ հայկական նոու-հաու ներկայացվեց ՄԱԿ-ում:

Սերժ Սարգսյան. ՀՀ նախագահ. Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը եւ այդ հարցում պատրաստակամություն տեսա նաեւ նախագահ Գյուլի մոտ: Համոզված եմ, որ նշված ուղղությամբ պետք է արագ եւ վստահ առաջ շարժվել:

Ա.Ա Եվ հենց այդ ալիքի հիման վրա էլ երկուսը հանդիպեցին` Հայաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Զուսպ, մի քիչ լարված ու չխոսկան` լրագրողների բոլոր փորձերը Նյու-Յորքում` ստանալ որեւէ մեկնաբանություն` անցան ապարդյուն: Մեկ ժամ անց` նրանց միացավ Մամեդյարով էլմարը Ադրբեջանից: Կրկին անշարժ, անխոս արարողակարգային լուսանկարումն էր, մեկբանությունների խոստմամբ` վերջում:

Ալի Բաբաջան, Թուրքիայի արտգործնախարար – Մենք քննարկեցինք մեր առաջարկած կովկասյան պլատֆորմը: Խոսել ենք նաեւ կոնկրետ տարածաշրջանային հարցերի մասին, իմ գործընկերներն առաջարկեցին շարունակել եռակողմ հանդիպումները:

Էդուարդ Նալբանդյան – Մենք ողջունում ենք Կովկասյան պլատֆորմի գաղափարը, որի հիմքում ընկած է անվտանգությունը, կայունությունը եւ համագործակցությունը:

Էլմար Մամեդյարով, Ադրբեջանի արտգործնախարար – Մենք բոլորս ընդունում ենք, որ տարածաշրջանում կան ռիսկեր եւ մարտահրավերներ, որոնցով պետք է լրջորեն զբաղվել:
Այն, որ Բաբաջանն ու Մամեդյարովը հետո միասին կքայլեն, նույնիսկ արարողակարգային է: Թուրքիայի ժեստերի քաղաքականությունը հենց արեւելյան դիվանագիտության բաղկացուցիչներից է: Հետո էլ` զրուցում են հարեւանի, բայց զբոսնում` հարազատի հետ:

Ջիվան Գասպարյան, ՀՀ ժողովրդական արտիստ-Ես կուզեի, որ բոլորն իմանան, որ աշխարհում վատ ազգ գոյություն չունի, վատ մարդ գոյություն ունի: Բոլոր ազգերը լավն են: Թուրքերն էլ շատ լավ ժողովուրդ են, հայերն էլ լավ ժողոցուրդ են: Մեջները կան եւ լավ եւ վատ մարդիկ:

Դա Անկարայի առաջին կանալով ելույթն էր: Ասեցի, թե գիտեք, ամենամեծ փիլիսոփան ժողովուրդն ա:Ասում ա,հարյուր տարի առաջ մի գիժ քար ա գցել, մինչեւ հիմա էդ քարը չեն կարում փոսից հանեն, սա շշմած մնաց, թե ոնց պիտի պատասխանի իմ հարցին, մի րոպեի չափով պաուզա տվեց: ես կարծում եմ, որ հիմա խելոքները էնքան են շատացել, որ էտ քարը կհանեն փոսից, դե ուզեցա ասեմ, որ ժամանակին սխալներ են արել, ինչ ա եղել, ընդունեք ձեր սխալները պրծնենք:

Ա.Ա. Իրար հետ թե իրար դեմ` այսօր դժվար է ասել, թե հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը որ ուղղությամբ է շարժվում:
Ն.Ն. Բայց որքան էլ զավեշտալի կամ տարօրինակ թվա, այստեղ էլ, ինչպես ֆուտբոլում, հիմա խաղը թուրքերի կիսադաշտում է, հետո կարող է էլի մեզ մոտ լինել:
Ա.Ա. Ո՞րն է այս խաղի ելքը` հաշվարկված հաղթանակ, թե գիտակցված պարտություն, դեռ պարզ չէ,
Ն.Ն. Բայց մի բան ակնհայտ է ` ցանկացած խաղում, թե քաղաքական, թե ֆուտբոլային, պետք է վերցնել այն, ինչ կարող ես վերցնել`
Ա.Ա. Չկորցնելով այն, ինչ կարող ես կորցնել:

Ա.Ա. Այն որ Հայաստանը կարող էր շարունակել նույն կերպ ու առանց Թուրքիայի, պարզ էր ու նույնչափ հեշտ: Իսկ ստատուսկֆոն ինչպես էլ փոխվեր, հանրային անհանգստությունը կլիներ: Չէ որ նախաձեռնությունը միշտ քննադատելի է` ասում են ռուսները: Հենց ռուսական հողում հնչած հայկական առաջարկը այսօր ոչ բացեց սահմանները, ու ոչ էլ հավանաբար ջերմացրեց հայ-թուրքական հարաբերությունները: Այն ցույց տվեց բացերը: Փոխադարձ կասկածամտության և անվստահության: Մինչդեռ փոխկապակցված աշխարհի նոր կանոններով խաղից դուրս է համարվում այն վիճակը, երբ տարվում ես անհատական խաղով և փորձում ես միայնակ հասնել բաղձալի դարպասին: Այդպիսի տակտիկական հնարանք բանեցնելու դեպքում, սուլոցը իրեն երկար սպասեցնել չի տա: Ընդ որում այն կհնչի միաժամանակ բոլոր տրիբունաներից: Նորացված աշխարհի քաղաքական սխալների նոր ռիթմը ակտիվ պայքարում թույլ տրված սխալը գերադասում է ուղղամիտ հնազանդությունից: Այսպիսով երկրպագուների հզոր բանակը կմնա նրա կողքին, ով կապացուցի, որ խաղի ելքը վճռվել է իրենից կախված վերջին հնարավորի գործադրումից: Գնահատվում է հենց այդ ճիքը: Ճահճից դուրս գալու համարձակ փորձը: Քաղաքական նոր դաշտի տուգանային հրապարակում անընդհատ ոտնատակ ընկնելը այլևս հիմք չէ նույնիսկ գութ շարժելու, ուր մնաց տասնմեկ մետրանով կրճատելու դարպասի հեռավորությունը: Տռավմատիկ, տուժած խաղացողի տեղը ի վերջո պահեստայինի նստարանն է, և եթե խաղից դուրս մնալոււ վախը չի ապաքինելու նրան, կնշանակի նրա գոյությունն այդտեղ հանգամանքներով պայմանավորված պատահականություն էր, ընդամենը և ոչ անպայման անհրաժեշտություն: ժամանակի համատեքստից դուրս կմնան այն խաղացողները, ում պարտության ու տառապանքին չի հետեւի իմաստնությունը:

Մեկնաբանությունները փակ են: