ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ <<ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺԻՆ>>

artakԴեկտեմբերի 5-ին ամփոփվեցին Հավասար հնարավորություններ խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակումների 7-րդ մրցույթի արդյունքները: Ինչպես անցած տարի, այս տարի էլ մեր թիմակից Արտակ Վարդանյանը մրցույթի ամենավերջին օրը հասցրեց ներկայացնել իր ռեպորտաժը: Անցած տարի նա մրցույթից խմբագրություն եկավ տեսախցիկը ձեռքին` 2-րդ տեղն էր գրավել: Արդեն մեկ տարի է այդ տեսախցիկը բոլորիս ձեռքի տակով անցել է` ի դեպ շատ հաջողակ կամերա է: Այս տարի նա հատուկ մրցանակի է արժանացել:

artak1Մրցույթի մասին: Արդեն 7-րդ տարին Հայստանում անցկացվում է Արեւածաղիկ մրցույթը: Մասնակցում են էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների լրագրողներն իրենց նյութերով: Դրանք անպայման պետք է վերաբերեն մտավոր եւ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց ու նրանց խնդիրներին: Հույսի կամուրջ եւ Առաքելություն արեւելք կազմակերպություններին այս տարի միացել էր նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Նրանք միասին փորձում են քարոզել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորություն ստեղծելու գաղափարը:

Այս տարվա մրցույթն առանձնացավ: 3 տարվա ընդմիջումից հետո, ի վերջո մրցույթի կազմկոմիտեն հանձնեց գլխավոր մրցանակը, որին արժանացել է Առավոտ օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղյանը:

artak2Արտակի ռեպորտաժի մասին: 2009-ի փետրվարին Հատուկ ռեպորտաժ ծրագրով եթեր հեռարձակվեց 100-ն ահաբեկվեցին` 101-րդը` ոչ վերնագրով տեսանյութը: Այն պատմում էր բորտ-ուղեկցորդուհի մի կնոջ մասին, ով 100 հոգու կյանք է փրկել: Ժյուրիին հատկապես հուզել էր այն պահը, երբ կինը մոտենում եւ համբուրում է ինքնաթիռի թեւը: Կնոջ զգացմունքային պատմությունն արժանացավ հատուկ մրցանակի:

Արտակ Վարդանյանի հատուկ մրցանակի արժանացած ռեպորտաժը կարող եք դիտեք այստեղ:

Մեկնաբանությունները փակ են: