ՍԿԱՆԴԱԼՆԵՐ. 6-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Ա. Ա. Իրադարձություններ, որ միօրինակ օրերըը դարձնում են հիշարժան, փոխում են ճակատագրեր ու երկրի զարգացման հունը: Դրանք լինում են ինքնաբուխ ու հնարովի` ամենաշատը սիրում են լրագրողները: Սկանդալներ` Հատուկ ռեպորտաժի այս թողարկման թեման է:Անշուշտ սկանդալ ասելով, մենք առաջին հերթին նկատի ունենք քաղաքական սկանդալները: Փառք Աստծո դրանց պակասը մեր երկրում չկա: Նախ առաջինը դա լիցքաթափում է քաղաքական թշնամանքը և կրքերը, երկրորդը` լրագրողական գործն է դյուրացնում: Սակայն նույն արևմուտքում պարզ է, որ չկա քաղաքական սկանդալ, որ պատրաստված չլինի: Դրանք չափազանց լուրջ փիառ տեխնոլոգիաներ են` հաշվարկված, ծրագրված ու կոնկրետ նպատակ հետապնդող: Հայաստանը այս առումով դեռևս գտնվում է սաղմնային վիճակում: Ու եթե նույնիսկ կա քաղաքական սկանդալի փիառ հաշվարկ, ապա դա այնքան պարզագույն է, որ անզեն աչքով է երևում: Գոհար Մանուկյանը ամփոում է վերջին 10-ը տարիների քաղաքական սկանդալները և դիտարկում է դրանք հենց ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության տեսանկյունից:Գոհար Մանուկյան – Քաղաքական սկանդալը որպես գործիք օգտագործելու համար խարիզմայից բացի նաեւ տեխնիկական վարպետություն է պահանջում: Ընդ որում, հանրային պերսոնը խաղի ընթացքում հուզականության այնպիսի մի չափաքանակ պիտի արտանետի, որ կարողանալ ազդել հանդիսատեսի հույսի եւ վախի կիսագնդերի վրա: Պատահական չէ, որ համաշխարհային սկանդալների թոփերում առաջին հորիզոնականում է հայտնի երրորդությունը` կոռուպցիա, սեքս, կրիմինալ: Հայրենի քաղաքական սկանդալները քիչ են առընչվում մարքեթինգային կանոններին, ավելի հաճախ դրանք մարտեր են առանց կանոնների:
96-ի նախագահական ընտրությունը կեղծվեց եւ, երբ դժգոհությունն անտեսվեց, այն բարձարացավ բարիկադների վրա: Ժանրի կանոններով առաջ եկան հերոսներ ու հակահերոսներ, նրանց շարքում զոհեր եւ դահիճներ:

Բաբկեն Արարքցյան – Արշակ Սադոյանը պետական հանցագործ է:
Արա Սահակյանին – Արյուն էին ուզում դրանով բավարավեին, վերջ տային էս ամեն ինչին:

Զարմանալի արագությամբ, դերերը շատ արագ փոխվեցին: Նախագահական ընտրությունը պատվեց սպիներով: Մկանային պայքարը ներխուժեց նաեւ խորհրդարանական դահլիճ:

Շավարշ Քոչարյան – Այն, ինչ որ եղավ, շատ վատ է, որ եղավ:

Այս ներկայացումը խորհրդարանական բեմում պրեմերա չէր: 145 կողմ, 2 դեմ եւ առանց ձեռնապահի հավանություն արժանացավ Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ Սեյրան Ավագյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջը: Աշուն-96-ը ոչ այնքան քաղաքական տեխնոլոգիաների բացակայության, որքան կորսված քաղաքական հնարավորությունների մասին է: Այն մնաց մեր երիտասարդ ժողովրդավարության պատմության մեջ որպես զոռբայությամբ իշխանության գալու եւ անպատիժ մնալու քաղաքական համակարգի նորամուտ: Եթե անգամ խորհրդարանի գրոհը կազմակերպված էր, /ու կա կարծիք, որ ամենևին էլ ոչ ընդդիմության ուժերով,/ միեւնույն է այն չափազանց թանկ նստեց բոլորիս և առաջին հերթին երկրի վրա:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – 2002
96-ը Խորհրդարան ներմուծեց անհատական ձեռնամարտի ինստիտուտը: Միեւնույն ժամանակ խորհրդարանից արմունկներով դուրս հրվեց գաղափարական պայքարը: Ընդդիմությունը պահանջում էր վստահության հանրաքվե` կասկածի տակ առնելով Քոչարյանի լեգիտիմությունը: Համապատասխան օրինագիծը ոչ մի կերպ օրակարգ չէր մտնում: Դեմիրճանական ընդդիմությանը մնաց վերջին շանսը` կտրել օրնսեդիր մարմնի լեզուն` որպես իշխանության գործիք: Այս միջադեպում ամենահիշարժանը մնաց Հակոբ Հակոբյանի մանդատի հրապարակային թռիչքը` հայհոյանքների ուղեկցությամբ: 2002-ին ընդդիմությունն ապացուցեց, որ արժե կարոտել աշուն- 96-ը: Նոր հազարամյակի ընդդիմության Պի-Ար մագիան նույնպես տապալվեց: Կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ նրանց դիմակների զինանոցում ոչ մի գաղտնիք էլ չկար: Քաղաքական սխալ հաշվարկը չէր կարող հանդիսատեսից կորզել այդքան սպասված ծափերը: Մնում էր պարտությունը փոխհատուցել ժողովրդահաճո ելույթներով:

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Անվանումը` Սգո ծաղկեպսակների հեղափոխություն՚ ռեժիսոր` Հմայակ Հովհաննիսյան, Ժանրը` քաղաքական հոգեհանգիստ` դրամա երկու գործողությամբ եւ 12 արարով:

Հմայակ Հովհաննիսյան – Քաղաքացիական հոգեհաց է լինելու` առանց եկեղեցու, հոգևորականի օրհնությամբ, որովհետև խոսքը գնում է ինքնասպանության մասին:
– Ստեղ երգող էլ կա, չբերե՞մ:

Սգո ծիսականացումը քաղաքականության մեջ Հմայակ Հովհաննիսյանի հնարանքը չէ:ՙՄարդ հուշարձանի՚ Փի Ար տեխնոլոգիան կիրառել են դեռեւս հին հույները: Հեղինակը, սկակայն, վատ էր հաշվել մերոնց սգո ծիսակարգի նկատմամբ ունեցած ավանդական արժեքը եւ նրանց շահարկումը բեմում:

Հմայակ Հովհաննիսյան – Վարդերը հեղափոխական ծաղիկներ են չէ՞, դա դաշնականերն են, էն անհոգ ծաղիկը օրինացն ա, էն մեկն էլ հանրապետականն ա:

13 հազար դրամ արժողությամբ ծաղկեպասկը Հմայակ Կոստանտինովիչը խորհրդական էր բերել դեռ գիշերը, խնամքով պահել աշխատասենյակում` բոլորի աչքից հեռու:

Ռուբեն Հովսեփյան, ՀՅԴ խմբակցության անդամ – Էս քայլից հետո երևի թե անուն ձեռք կբերի, երկրորդ անուն, կլիչկա, ինչպես և շատերն ունեն, ինքն էլ երևի թե կունենա և կարծում եմ շատ իրեն կսազի Վենոկ Համո անունը:

Խմբակցություներ, հաճախորդներ, քաղաքական նախասիրություններն անընդհատ փոխելով սույն գործիչը չէր իջնում մամուլի էջերից Շարիկովի, շան սրտի, մազերի գույնի մասին մեկնաբանություններով: էքսցենտրիկ այս գործչի ակցիաները քաղաքագետների գնահատականներում մնացին որպես Ամբոխահաճո: Սակայն անուրանալի է նրա ավանդը հայրենական քաղաքական շուկայում, թեկուզ պատենտավորված ապրանք ներմուծելու առումով:

ՕԵԿ–ԱՄ
Ամբոխահաճությունը քաղաքական կուսակցությունների հավատամքն է, առանձինների դեպքում` միակ կրեդոն: Այս դաշտում մեր իրականության մեջ կա մրցակից երկու ֆիրմա` Օրինաց Երկիրը և Ազգային Միաբանությունը: Ու պատահական չէ, որ նրանց մրցակցությունը մի օր պետք է հանգեր բախման: Կրիտիկական քանակի հանդիսատես երբեմն ազգային ժողովն էլ է ունենում: 2006 թվական, մայիսյան ճակատամարտ, Արթուր Բաղդասարյան- Արտաշես Գեղամյան:

Արտաշես Գեղամյան – Եթե խաղեր եք խաղում, բավական է, ժողովուրդը հոգնել է ձեր խաղերից:
Արթուր Բաղդասարյան – Որոշ մարդկանց համար խաղ է, բա պատասխանը մեկն է` թող էտ խաղը ձեր գլխին գա:
Արտաշես Գեղամյան – Դատի տուր ,իշխանությունը ձեր ձեռն ա:
Արթուր Բաղդասարյան – Մի րոպե հանգիստ երիտասարդ:
Հեղինե Բիշարյան – Օրինաց երկրից հեռու, մի քիչ հեռու, եթե հնարավոր է:

Չորքոտանիների մի ամբողջ հոտն եւ փողոցային բառապաշարի ճոխ ընտրանին հասարակությանը մի լավ զվարճացրեց, այդ ընթացքում լրագրողները թեմայի սղություն չզգացին: Թվացյալ մերկացումների պաթոսը թույլ չտվեց, որ հայերն անմասն մնան համաշխարհային Փի Ար մոբիլիզացիայից, Իհարկե թույլ արտահայտված մարքեթինգային էֆեկտներով:

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Եթե Հայկ Բաբուխանյանը 48 ժամում հրաժարական չտա, ՍԻՄ-ի հիմնադիր Խաչատրյանը սպառնաց` կհեռանամ քաղաքականությունից եւ կվերադառնամ ռադիոէլեկտրոնիկային:

Հայկ Բաբուխանյան, ՍԻՄ փոխնախագահ – Ես իրավունք չունեմ իմ կուսակիցների վստահությունը գետնով տալու: Ես պատճառ չունեմ հրաժարական տալու:

Հրապարակային ապահարզաններն ամենահյութեղ պատմություններն են եւ ամենադիտարժանը: Սահմանադրական իրավունք միության նախագահի և փոխնախագահի թվացյալ ներկուսակցական տարաձայնությունը վերածվեց կոշտ անհամաձայնության, ապա թշնամանքի: Կիսելու փորձեր էին անում, որքան էլ զարմանալի է` կնիքը, թերթը և ապա գրասենյակը:

Հրանտ Խաչատրյան ՍԻՄ նախագահ – Սահմանադրական իրավունք միությունը առողջացնելու համար, Հայկ Բաբուխանյանը առնվազն 3 ամսով պետք է հրաժարական տա:

Մի քանի բոցաշունչ ասուլիսային փոխհրաձգությունից հետո, գործի դրվեցին մկանները: Դատարանի վճռով` վերստին Սահմանադրական Իրավունք միության նախագահ դարձավ Հրանտ Խաչատրյանը: Բայց անվտանգության աշխատակիցները Խաչատրյանի առջեւ փակեցին սեփական գրասենյակի դռները: Նախագահի աթոռը զբաղված է պատճառաբանությմաբ:

Հրանտ Խաչատրյան ՍԻՄ նախագահ – Սահմանադրական իրավունք միության թիվ մեկ անդամ:
Խաչատրյանը վիրավորված հեռացավ: Կուսակցության առաջնորդ կարգվեց Հայկ Բաբուխանյանը:
Հրանտ Խաչատրյան ՍԻՄ նախագահ – Պարտավորություն է դրվում ևս մեկ անգամ փորձել փրկել կուսակցությունը:

ՍԻՄ-ին ընդօրինակելու փորձեր արեցին նաեւ մյուս կուսակցությունները: Ներկուսակցական խժդժություններ ծագեցին նաև ԱԺՄ, Հնչակյան և Առաջադիմական ազատական կուսակցություններում: ՍԻՄ-ի ոդիսականը չավեալցրեց կուսակցության քաղաքական կշիռը, ավելին խժռեց նրանցի նախկին վարկանիշի վերջին փշրանքները: Փի Ար-ը հրաշալի աշխատեց հենց հեղինակների դեմ:

ՏԻԳՐԱՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
Այն, որ ծեծը կարող է լինել քաղաքական կարիերայի հաջող մեկնարկ գիտեն խորհրդարանում: Արտախորհրդարանական ուժերնին մնում է ներկայացումներ բերմադրել բաց երկնքի տակ: Այս դեպքում ե’ւ հանդիսատեսն է շատ և կենդանի դեկորներն են կազմ ու պատրաստ: Դեպքի վայրը` Երեւան` Տերյան փողոց, սցենարը` կրակոցներ գազային ատրճանակից: Զենքը պատկանում է Առաջադիմական կուսակցության նախագահ 29-ամյա Տիգրան Ուրիխանյանին: Հերոսը շրջում է սեփական Բի էմ դաբլյու մակնիշի մեքնենայով, նրան հետեւում է հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Տիգրան Ուլիխանյան, ՍԻՄ նախագահ Երկու խաչմերուկ հետո նույն մեքենան գալիս ա մեր հետևիցՙ տալիս ա ազդանշան, հայելու մեջ տեսնում ենք ձեռքի շարժումներով հայհոյախառն ժեստեր
Միքայել Դանիելյան, Հայաստանի Հելսինկյան ընկերակցություն Հ/Կ նախագահ – Վարորդըՙ որ պարզվեց, Տիգրան Ուլիխանյանն էր, ես իրան չեմ էլ ճանաչում ճիշտն ասած ով էր: Ասեց լավ էլ ստեղացի ա ու խփեց:

Այն, որ Տիգրան Ուրիխանյանը նշան է բռնել Միքայել Դանիելյանի ուղղությամբ, բայց այնուամենայնիվ կրակել դեպի օդ եւս մի անգամ ապացուցում է, որ հերոսը հանրության ուշադրությունն էր բեւեռել իր վրա, ընդամենը: Նշանառուն նպատակակետին չհասավ եւ ոչ միայն գործողությունների, այլեւ Փի Ար հրապարակում: Տապալված Քաղաքական սկանդալը նորաթուխ քաղաքական գործչին օգնել չէր կարող:

Դատապաշտպան – Մարմնինՙ, դոշին,կրծքավանդակի մասում ինքը իրան քերում էր: Անձամփ տեսել եմ:
Միքայել Դանիելյան – Հանեց զենքըՙ ատրճանակը և դրեց իմ ուղղությամբ, կրակեց այ էս մասիս:

Իսկ ով ասաց, որ Տիգրանը վնասվածքներ չունի, պարզապես այդպես էլ ցույց չտվեց: Դանիելյանը նույնպես չկարողացավ ապացուցել, թե ինչպես կարող է վնասվել անփամփուշտ կրակոցից:

Միքայել Դանիելյան, Հայաստանի Հելսինկյան ընկերակցություն Հ/Կ նախագահ – Ասեց հա ՑՌՈՒ-շնիկ, այ արվամոլների պաշտպան, հերիք ա ապակայունացնես երկիրը:
Տիգրան Ուլիխանյան – Չգիտեմ` վերջը որտեղ ա Գնալու ենք մինչև վերջ, Եվրադատարան, մինչև բոլոր միջազգային կառույցները:

Եվրադատարան Ուրիխանյանը չհասավ, պետք է դիմեր քաղաքապետարան դատապարտող ցույցեր սկսելու համար, բայց չսկսեց: Իսկ մյուս կողմն ահազանգեց բոլոր դեսպանատներին, Մարդու իրավունքների պաշտպանին, ապա լռեց: Ոչնչից Մեծ աղմուկ մի խաչմերուկից: Առաջադիմական կուսակցության ղեկավարն այս պատմությունից դուրս եկավ սեփական անձի մասին ճոխ հիշատակումներով, սակայն հետո պարզվեց, որ ընտրված մեթոդը հետադիմական էր եւ չաշխատեց նրա օգտին:

ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆ
Ուժի կիրառումը վերջին շրջանում գաղթակղիչ է, բայց կործանարար: Նրա գործադրումը շատ հաճախ կարող է հակառակ ազդեցություն ունենալ: 2004-ը բանաստեղծ, դասախոս հետո նաեւ կուսակցական Հովիկ Հովեյանի համար բեկումնային էր: Նա ստացավ առաջին եւ առայժմ վերջին պաշտոնը: Շան տարում` 2006-ին էլ կորցրեց: Հունվարի 4-ին պատահեց այն, ինչից 24 ժամ անց նա այլեւս բանաստեղծ էր: 2006-ի հունվարի չորսին Մաշտոցի 58 շենքում օրը տոնական էր, բայց ոչ այնքան լուսավոր: Այս շենքի բնակիչ է վատառողջ նախարարը: էլեկտրականության անջատումներից զայրացած, զանգահարում է մասնաճյուղ, հայհոյում պատասխանողին: Րոպեներ անց նախարարի որդին ու նրա ընկերները որոշում են գնալ էլցանց` պարզաբանելու: Հովեյանը միանում է խմբին: Զայրացած նախարարը, մի քանի պատճառաբանություն լսելուց հետո ատրճանակի խզակոթով հարվածում է հերթապահ աշխատողներից երկուսի գլխին` հասցնելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Հովիկ Հովեյան – Չկամենալով տեղի տալ ավելորդ շահարկումներին, իմ կուսակցության, կառավարության գործընկերներիս նկատմամբ և հաշվի առնելով այն, որ այդպիսի շահարկումների փորձեր արդեն իսկ կատարվել են, ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին:

Մեկ օր անց Հովեյանի ազատման դիմումը հայտնվեց նախագահի սեղանին: Հովեյանը ընդհատակ անցավ: Չէր պատասխանում ոչ մի լրագրողի հարցի, համառ լրագրողական փորձերը դատապարտվեցին անհաջողությյան:

Լեւոն Անանյան, Գրողների միության նախագահ -Էն ավերակները« որ մենք նախարարից նախարար փոխանցում ենք տվյալ բնագավառում« էն Արտավազդ արքայի ոճով ուզում եմ հիշենք« էդտեղ թագավորելու համար ոչ թե դափնեպսակ է սպասվում նախարարին« այլ՝ փշե պսակ:

Բայց Լեւոն Անանյանը ոչ թե փշե պսակ, այլեւ միության բարձրագույն պարգեւը շնորհեց գրչակից ընկերոջը: Միջադեպից հետո Հովեյանն այդ օրն առաջին անգամ հասարակության մեջ հայտնվեց: 50-ամյակն ու նրա ժողովածուի շնորհանդեսը մեկտեղվեց: Ներկայացնելով բանաստեղծի վերջին `ՙԿեսգիշերային լիբրետտո՚ գիրքը, Դավիթ Մուրադյանը նկատեց` ժողովածուն Հովեյանի բանաստեղծական ճանապարհի խտացումն է, եւ վկայում է , որ պոետն ապրում է ժամանակին համընթաց և խոսում ժամանակի լեզվով:
Ա.Ա. Քաղաքական նոր տեխնոլոգիաները ցավոք ուշացումով են ներդրվում մեր իրականություն և, ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաներն են` դանդաղ ու անօրակ, այնպես էլ քաղտեխնոլոգիաները` պարզունակ ու մակերեսային: Ու պատահական չէ, որ այդ հազվադեպ դեպքերում դրանք կարողանում են ապահովել լրատվամիջոցների մասնակցությունը: Ընդհանրապես, լրագրողները հայտնվել են անհասկանալի մի իրավիճակում, երբ քաղաքական գործիչների նոր սերնդին անկրթության պատճառով, թվում է, թե լրագրողը քննադատում է, որովհետև անձամբ է իրեն վատ վերաբերվում: Իհարկե կան կոռումպացված լրագրողներ, բայց նրանց մարտավարությունը հեռու է ուղղամիտ քննադատությունից: Իսկ ինչ վերաբերվում է հետաքննական հոդվածներին կամ անհարմար լրագրողներին, ապա այստեղ ժանրի կանոնները դժբախտաբար չեն փոխվել` Հայաստանում և աշխարհում հոդվածների համար դեռ շարունակում են լրագրողներին հալածել: Արդյունքում ծնվում է սկանդալ` լրատվական սկանդալ: Լրագրողներին, որ դարձել են իրենց գործընկերների գլխավոր հերոսները և քաղաքական թիրախները: հանրագումարի է բերել Մանուշակ Իրիցյանը:

Մանուշակ Իրիցյան – Լուսանկարների այս հավաքածուն Հայաստանի թերևս ամենասկանդալային ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ձեռքի գործն է: Նրա առողջությամբ հետաքրքվում է անձամբ Քոնդոլիզա Ռայսը: Իսկ եվրոպական մամուլի ազատության և ոչ մի զեկույց չի շրջանցում սկանդալների ու ծեծկրտուքի այս սիրահարին: Շամշյանը չի սիրում գլամուրային կեղծ ֆոտոբեմադրություններ. նա ֆոտոսեսիաներ է անցկացնում այգիներում, հրապարակներում, ընդհուպ մինչև քաղմասներում: Կապտուկներ, աքացիներ ու հայհոյանքներ` ահա հաճախորդների տված վարձավճարը ֆոտոլրագրողին:

Գագիկ Շամշյան, ֆոտոլրագրող – Հիմնականում խփում են երիկամների կողմը, երիկամների մասերում, որպեսզի հետքեր չլինի:

Սկանդալապաշտ ֆոտոլրագրողն իր վիրավոր անատոմիայով գծել է ամենասկանդալային վայրերի աշխարհագրությունը` ընտրատեղամաս, հանրահավաք, դատարան:

Գագիկ Շամշյան, ֆոտոլրագրող – Զարմանալի զուգադիպությամբ և մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը և դատական նիստը նախագահող Գագիկ Ավետիսյանը քնած էին: Ու ես այդ երկու կադրերը ֆիքսեցի: Դատավորը արթնացավ քնից ու հարձակվեց ինձ վրա:

Դատական սկանդալներն, ըստ Գագիկի վիճակագրության, ամենազավեշտականն են: Սկանդալն այստեղ հասունանում է յուրօրինակ ծիսակարգով: ֆոտոապարատը դարանակալ սպասում է զոհի րոպեական թուլությանը և դիմահար տիրում նրան:

Գագիկ Շամշյան, ֆոտոլրագրող – Այ էս վիճակում դատավորը էսպես ոտքը, ձեռքը գրպանում դրած կարդում է հանուն Հայաստանի Հանրապետության:

Քաղաքական զբոսանքներն ամենաթանկարժեք սկանդալներն են լրագրողի համար: Դրանք արժեն մի զույգ կոշիկ կամ բաճկոն, իսկ Գագիկի ֆոտոապարատին բարոյական մաշվածություն չի սպառնում. խա նրա 8-րդ ապառատն է` մնացածը ջարդվել են:

Կորյուն-Աբովյան խաչմերուկն է: Կադրում ոստիկանները ցրում են ընդդիմության հանրահավաքի իրազեկման ակցիան: Իրավիճակը հսկվում է բոլոր կողմերից: Հրապարակ են մտնում լրագրողները:

Գոհար վեզիրյան, լրագրող – Ես մոտեցա արդեն էտ գազելի շուրջը խմբված ոստիկաններին, ասեցի ուր եք տանում էտ մարդկանց, ինչի եք տանում` ինձ սեռական բնույթի հայհոյանք տվեց ու էսպես բռունցքով հարվածեց գլխիս: Երկու հոգի մոտեցան ու գազ փչեցին իմ աչքերին: Այսինքն կոնկրետ բռնություն ա կիրառվել լրագրողի նկատմամբ էն դեպքում, երբ ես ներկայացել եմ լրագրող ու համապատասխան վկայականը ձեռքիս ա եղել:Գոհար Վեզիրյանի մասնագիտական գործունեության ընթացքում սա առաջին միջադեպը չէր: ՙՈչ մի հանգամանք ինձ չի կարող կանգնեցնել և չի ստպի ին լռել՚` մեջբերման ավարտ:

Գոհար վեզիրյան, լրագրող – Իմ կյանքում առանձնապես բան չի փոխվել: Փոխվել ա բռնություն կիրառած մարդու կյանքում` նրա պաշտոնը բարձրացրել են:

Սա հայտնի ֆուտբոլային մեկնաբանի երկու տարվա ընթացքում արդեն երկրորդ թանկարժեք մեքենան է` առաջինի ողբերգական կորստից հետո: Մոլոտովի կոկտեյլ քնքույշ անվամբ պայթուցիկը 2006-ին հայտնվեց Սուրեն Բաղդասարյանի մեքենայի մեջ` այրելով սրահը: Քնքույշ կոկտեյլը մարտական առաջադրանքը նպատակակետին չկարողացավ հասցնել: Վեց ամիս անց մարտական առաջադրանքը գերակատարվեց: Մեքենայի հետ հօդս էր ցնդել ավտոտնակը:

Սուրեն Բաղդասարյան, Ֆուտբոլային մեկնաբան – Չեն ապահովագրում. արդեն ես անվստահելի անձ եմ համարվում: Որովհետև եթե երկու անգամ մեքենան վառել են, նշանակում է` ռիսկը մեծ է:

Թեժ հաշվեհարդարն առաջին դեպքում կառճվեց, երկրորդ դեպքում վերագրվեց կարճ միացմանը: Մասնագիտությամբ ինժեներ-մեկնաբանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ այս փաստարկի տեխնիկական հիմնավորումը:

Սուրեն Բաղդասարյան, Ֆուտբոլային մեկնաբան – Կասկածներ ունեմ, բայց եթե չեմ կարող ապացուցել, ավելի լավ է ոչինչ չլինի:

Այս երկաթե պատնեշն անգամ չի պաշտպանում ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի սկանդալային ոտնձգություններից: Սկանդալների փոխանցիկ դրոշը շատ հաճախ հայտնվում է խմբագրակազմի ձեռքերում: Դրոշակակիրներից մեկը Հայկ Գևորգյանն է: 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը: Հայկը պատսպարվելով ճարտարապետների միության բակում սկանդալային ֆոտոների ախորժակ էր պահել:

Հայկ Գևորգյան, լրագրող – Այն ժամանակավա փողոստիկանապետ Հովհաննես Վալյանը իր բանդայով հարձակվեցին: Առաջինը, որ արեցին խլեցին ֆոտոապարատը ու ինձ էլ ծեծի ենթարկեցին:

Ապրիլի 12-ի, 13-ի բուն գործունեություններն այսօր բացակայում են լրագրողական արխիվներից: Հայկ Գևորգյանի դեմ կատարված բռնարարքը օրվա վավերագրությունը ոչնչացնելու հեռահար նպատակն ուներ:
Եթե դրսում շոու բիզնեսն ու քաղաքական դեպքերն են սեքսուալ սկանդալներում, ապա մեր դեպքում ՙԱռավոտ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Աբրահամյանը:

Արամ Աբրահամյան, ՙԱռավոտ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր – Ես չեմ գտնում, որ դա կոմպրոմատ է, որովհետև 7 կամ 8 միլիարդանոց մարդկության առողջ և չափահաս մասը նույնպես զբաղվում է դրանով: Ճիշտ է ոչ բոլորին է կագեբեն նկարում և ոչ բոլորին է թերթը դա տպում: Ես այդ ժամանակ բաժանված էի արդեն և իմ նախորդ ընտանիքի և հաջորդ ընտանիքի վրա դա բացարձակապես չազդեց:

Սեքսուալ այս տեսարաններից ամենամեծ հաճույքը ստացավ ՙՕր՚ պարբերականը: Նա իր վրայից դեն նետեց լրագրողական համերաշխության թիկնոցը` տրվելով սենսացիոն նյութի գայթակղությանը:

Արամ Աբրահամյան, ՙԱռավոտ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր – Սեքսով զբաղվելը անբարոյականություն չի: Երկրորդ, եթե էդպիսի բան իմ ձեռքն ընկներ, ես բնականաբար, նույն պահին այդ տեսաժապավենը կամ լուսանկարը կվառեմ և կգցեմ աղբարկղը, որովհետև բացառված է, որ ես հեղինակություն, ռեյտինգ, ժողովրդականություն ձեռք բերեմ իմ գործընկերների հաշվին:

Սկանդալի ու բռնության բումերանգը հետ եկավ թերթին: Ընդամենը մեկ տարի անց ՙՕր՚ թերթի խմբագիր Գայանե Մուքոյանը հերթական սենսացիոն հոդվածի համար ենթարկվեց դաժան ծեծի: Հարուցվեց քրեական գործ, որը, սակայն, կարճվեց: Դեպքից հետո թերթը փակվեց:

Գայանե Մուքոյան, ՙՕր՚ թերթի խմբագիր – Լրագրողին ծեծելու խնդիր է իրենց առջև դրված և հասան դրան:

Արամ Աբրահամյան հեղինակային ՙԴեմ առ դեմ՚ հաղորդումն է: 1994 թվականի հոկտեմբերի 19-ի ուղիղ եթերից հետո տուն դարձի ճանապարհին Արամ Աբրահամյանին սպասում էր դաժան հաշվեհարդար:

Գայանե Մուքոյան, ՙՕր՚ թերթի խմբագիր – Այն ժամանակվա իշխանությունները և հարևանները ասում էին, որ դա արել է Դաշնակցության Դրո կառույցը: Տարիներ անց նախկին որոշ դաշնակցականներ նույնպես ասացին, որ դա արել է Դաշնակցության Դրո կառույցը: Ես, ճիշտն ասած, դրան հավատում եմ:

Ֆիզիկական հաշվեհարդարի պատվիրատուները այդպես էլ չբացահայտվեցին: Իսկ սկանդալային լուսանկարները ոչ Առավոտ թերթի, ոչ էլ խմբագրի վարկանիշի վրա չազդեցին: Լրագրողական սկանդալները ընդդիմադիր լրագրողների մենաշնորհը չեն: Միտինգավոր կանայք, հերթական հանրահավաքի ժամանակ հարձակվեցին Հայլուրի լրագրող Տաթևիկ Նալբանդյանի վրա` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Ի տարբերություն ընդդիմադիրների Տաթևիկը չցանկացավ դառնալ մեր այս սկանդալային պատմության հերոս:
Ա.Ա. Սկանդալներ, որ միշտ եղել են, բայց խնամքով թաքցվել են, իհարկե շոու բիզնեսում է: Նոր թվային տեխնոլոգիաների ի հայտ գալուն պես, երբ ըստ էության բոլորը ակամայից սկսեցին վավերագրել ամեն ինչ, երբ հայտնվում են համաժողովրդական տեսանյութերի վեբ սայթերը` օրինակ youtube-ը կամ myspace-ը, դրանք դարձան բոլորի և առաջին հերթին հանրության սեփականությունը: Արրդյունքում, այսօր, օրինակ, կան նաև սկանդալային հայկական վիդիոներ: Բոլորը գիտեն, փոխանցում են միմիյանց բլյութուդով, բջջայինից բջջային, օրինակ Շպռօտի հայտնի վիդեոն: Սակայն այդ մասին մամուլը լռում էր: Արտակ Վարդանյանը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի սկանդալային երեք ամենահայտնի վիդիոները: Այդ մասին շատ են խոսել, բայց երբեք ցույց տվել:

Արտակ Վարդանյան – Բջջային հեռախոսների տեահիթշքերթում, առաջին պատվավոր հորիզոնականում, ամիսներ շարունակ` Շպռօտ, Ռազմիկ Ամյան, Սոս Պետրոսյան: Երեքի վիդեոպատմություններն էլ հուզիչ են, բարդ դրամատիկ ընթացքով ու սիրողական սցենարով` պատահեց, ստացվեց, չէինք ուզում: Եղածը եղած է:
Փոքր քաղաքի մեծ սկանդալային մինիտեսանյութերը եղած-չեղած երեքն են, իհարկե սուպերմինիները չհաշված: Կես տարի առաջ Սոս Պետրոսյանի ամենահիշարժան, բայց միևնույն ժամանակ ամենատապալված հարցազրույցի օրն էր: Կրկեսի տնօրենը հարցազրույց էր տալիս Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը: Ետնաբեմում աշակերտի հերթական վայրէջքը ճակատագրական դարձավ ոչ թե իր, այլ ուսուցչի համար:

– Սոս Պետրոսյան, Կրկեսի տնօրեն – Տո անասուն, / հարցազրույցի պահին, երբ նյարդայնացած էր / Նա, անասուն, շտապ նրան հանել դուրս: Այ սենց տալիս ես գլխին ու ֆսյո, անում ա: Չես ասում մի արա, այ սենց տալիս ես գլխին: Այ սրանք իմոնք են:
/ Հատված սկանդալային տեսանյութից: Հարցազրույցից հետո, հանգիստ վիճակում / Էությամբ ես մի քիչ ջղային մարդ եմ, ինչ-որ իրենք ուզեցան դրանից սենսացիա անել, բայց դա նրանց չհաջողվեց:
– Չեք գտնի մի երեխա, որ ասի, որ մենք կոպիտ ենք:

Բոլորը քար էին կտրել, բացի հասցեատիրոջից, ում ուղղված էին նկատողությունները: Պատմությունը կարող է իր զարգացման փուլերով հավակնել կատակերգության, եթե ի սկզբանե ողբերգական հենք չունենար: սոս Պետրոսյանի սանը խուլ ու համր էր:Սոս Պետրոսյանի սկանդալային տեսանյութը նովելային ավարտ է ունեցել` անսպասելի հանգուցալուծում: Կտրուկ բարձրացել է հուզականությունը և թեժացել կրակը:

/ Հատված սկանդալային տեսանյութից: Հարցազրույցի պահին, երբ նյարդայնացած էր / Վայ արա, էս ինչ զզվելի տղայա: Ձեռս վարի գնաց արա:
Սոս Պետրոսյան, – Ես չեմ ուզում կրակի վրա աղ լցնել: Ինքը ուզեցել ա թող անի, դա պռոբլեմ չի:

Հաջորդ, մի քիչ ինտիմ պատմության գլխավոր դերում Ռազմիկ Ամյանն է, օպերատորը նրա ընկերը, ռեժիսորը թնտրվում է: Սիրողական նկարահանում սիրային պիկ ժամի: Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, սակայն, այս հաղորդման անոնսից հետո նպատակահարմար գտավ չցուցադրել Ռազմիկ Ամյանի ինտիմ հոլովակը: Տեսարանները չափից դուրս բաց են: Իսկական տղամարդու ուղղակի պատասխանները կանացի գգվանքներին, մեկնաբանությունը Ռազմիկի պրոդյուսերի:

Դավիթ, Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր – Մինչև ամուսնանալն ա դա եղել: Ամուսնանալուց երևի մեկ տարի առաջ: Նա մեծ հարված է ստացել դրանից: Որովհետև այդ տեսահոլովակը տարածվել է մոտ մարդու կողմից, ով որ նկարել է, ումից չէր սպասվում այդ ամենը:

Անսպասելի տեսահոլովակի նկարահանողն ու տարածողը այս դեպքում Ռազմիկ Ամյանի նախկին ընկերն է: Պրոդյուսերը խոստովանում է, որ վիդեոյի տարածումից հետո անկում է արձանագրել երգչի վարկանիիշը:

Դավիթ, Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր – Բացասական ազդեցությունը թողեց: չեմ կարող ասել` ինչ կլիներ, եթե մի քիչ թուլյ գտնվեր Ռազմիկը:

Սկանդալային նյութը, ըստ պատասխանող կողմի,տեղավորվում է լվի տրամաչափի մեջ: Բայց մարդիկ չվարանեցին այդ լվից ուխտ սարքել, ինչպես օրինակ Ռազմիկ Ամյանի սեռական զուգընկերը մի քանի ամսական հղի է եղել կամ հաջորդը` քայքայվեց երգչի ընտանիքը:

Դավիթ, Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր – Չգիտեմ` ով է ուսումնասիրել այդ վիդեոն, բայց այդ կինը հղի չէ: Կինը տհաճ միջադեպից հետո հասկացել է, բնականաբար, ես կրկնում եմ` դա շատ վաղուցվա տեսահոլովակ էև ըմբռնումով է մոտեցել:

Շպռօտ` էստրադայի երկկենցաղ: Ի տարբերություն նախկին երկու հերոսների նրա շուրջ հյուսված առասպելի հեղինակը ժողովուրդը չէ` հեղինակային իրավունքը Շպռօտինն է:

Շպռօտ – Ամեն անգամ տարբեր բաներ եմ ասում
– Էս անգամ խոստացիր ճիշտը
– Հա էս անգամ խոստանում եմ

Շպռօտը անկեղծության իր չափաբաժնով: Մեղավորը` ընկերներից մեկը: Երբ աշխատում էր գիշերային ակումբներից մեկում, ծանր աշխատանքին հետևում էր նոստալգիան: Ենթադրյալ զոհը` թուլություն` անունդ Շպռօտ է: Կեսգիշերն անց:

/ Հատված սկանդալային վիդոյց /
Շպռօտ – 1-ին ավարտվում էր գործը, ես 12:30 գժվում էր ուղղակի, ասում էր ուռա: Ու սկսում էր պարել ինչ-որ, ցույց էր տալիս, թե, չգիտեմ, հարևանի աղջիկը ոնց ա պարում, որ ռուս տատի լինեի` ես ոնց կպարեի: Հետո գարուն ա եկել, ինչ-որ կատվի մլավոցներ էի հանում, ձայնս գցել էի գլուխս:
/ Հատված սկանդալային վիդոյց / – Տղա եմ ուզում, տղա
Շպռօտ – Հիմա, ինչ-որ տեղ ցավում էլ եմ, որ դա նկարվել է, որովհետև մենք ընկերներով ուղղակի ուրախանում էինք, բոլորս էլ երևի թե ուրախանում ենք մեր ձևով:

Առաջին սկանդալային տեսապատումից հետո լույս տեսավ երկրորդ սերիան` մերկապարուհու արտաքինով` ներքևի մասում դաջված Շպռօտ: Պատմության մեխանիկան հենված էր չարախնդրության ու խաբկանքի վրա: Թունավոր նետերը ուղղված էին Շպռօտի բնօրինակին:

Շպռօտ – Էտ աղջիկը չունի իմ տատուից, որից ես ունեմ իմ փորին: Եվ ընդհանրապես դա ես չեմ ուզում եմ ասել, մեր սիրելի հեռուստադիտոներին, որ էտ մեկը ես չեմ:

Մեր հերոսուհին արածի տերն է, երբեք չի ափսոսում եղածի համար: Նրա աշխարհայացքը լայն պտույտ է գործել և այժմ նրա ազատությունը պարում է միայն զգուշության հետ:

Շպռօտ – Չէ, չէ, ես նույնիսկ իմ այս արածի համար չեմ փոշմանում, որ ես էտ օրը տենց թուլացել եմ, որովհետև ես իրավունք ունեմ թուլանալու, ինչպես յուրաքանչյուր մարդ իրավունք ունի թուլանալու իր ընկերների մոտ, իր շրջապատում:
Ա.Ա. – Դեմքեր, հերոսներ ու պատմություններ ուղղարկեք ու տեղյակ պահեք: Մենք կգանք դրանց հետևից, մենք տեղյակ կպահենք դրանց մասին: Առողջ եղեք:

Մեկնաբանությունները փակ են: