ԹՈՂԱՐԿՈՒՄ 15-ՐԴ. ԸՍՏ ՄԵՐ ՎԱՐԿԱԾԻ

photo28 Մարդիկ, երևույթներն ու իրադարձությունները լրագրողական ինքնօրինակ տեսանկյունից և ավարտվող օրացույցում: Մենք ամփոփում ենք ՏԱՐԻ 2009-ը:

Հատուկ Ռեպորտաժ Գերմանիայից` տարվա թիվ մեկ հոբելյանի` բեռլինի պատի փլուզման 20-ամյակի առիթով. բացառիկ հարցազրույցներ ու նկարահանումներ:
Ովքեր են տարվա տասը մարդիկ, տարվա տասը կարևոր իրադարձություններն ու երևույթները` ըստ մեր վարկածի:

Արտակ Ալեքսանյան – Ավանդույթի համաձայն ու ավանդույթը չխախտելով մենք ամփոփում ենք տարի 2009-ը ըստ մեր վարկածի: Նախ, մեր կարծիքով տարվա ամենամեծ հոբելյանի մասին: Այս տարի լրացավ Բեռլինի պատի քանդման 20-ամյակը: Բեռլինի պատը սկսեցին քանդել 1989-ի նոյեմբերի 9-ին` կառուցման օրվանից 28 տարի, 2 ամիս ու 27 օր հետո: Ընդհանուր երկարությունը 106 կմ էր, միջին բարձրությունը` 3 ու կես մետր` 302 դիտակետ-աշտարակներով: Հիմա պատից մնացել են միայն մի քանի հատվածներ` որպես photo30սառը պատերազմի դառը հիշողություն: Ազատագրման և վերամիավորման պատմությունը իր ճիշտ հունով շտկելու տարեդարձն այսօր էլ հրատապ է ու ցանկալի բազմաթիվ ազգերի, այդ թվում հենց մեզ համար: Բոլշևիկները մեզ զրկեցին Արևմտահայաստանից, Կոմունիստները մեզ բաժանեցին Նախիջևանից ու Ղարաբաղից, այդ պատճառով մենք գիտենք սեփական հայրենիքն ու պատմական հողերը կարոտելու գերմանացիները զգացումը և գուցե մի օր մենք էլ ապրենք գերմանացիների վերամիավորման բերկրանքը: Այսօր գերմանացիները հակասական զգացում ունեն պատի ու բաժանման վերաբերյալ: Պատը միավորեց գերմանացիներին և ազատագրեց նաև նրանց վախերը: Գերմանա-սովետական հատուկ ծառայությունների տեռորը այնքան խորն է արմատացած, այնքան մեծ է վախը Շտազիի նկատմամբ, որ տարեցները դեռ զբոսնելիս` շրջվում են հնարավոր գործակալի հայացքը փնտրելու համար:

1989-ի նոյեմբերին ֆրաու Վոլլեն չէր էր ենթադրում, որ պատը քանդում են. տանը ոչ հեռուստացույց, ոչ ռադիո, անգամ հեռախոս չուներ. երբ բարեկամներն անակնկալ այցելեցին, անհարմար վիճակի մեջ ընկավ:

photo116
 
Ադելաիդ ՎոլլենՏանը ոչ մի բան չունեի հյուրասիրելու, անգամ հաց չկար: Միայն սուրճ ունեի: Կարմրելով ներեղություն խնդրեցի ու սուրճ սարքեցի: Բարեկամներս էլ դեմ չէին. Մենք ուրախ էինք, որ ազատ կարող ենք հանդիպել:

 
Ադելաիդ Վոլլեն արևմտյան Բեռլինի բնակիչ է: Սահմանը փակելու օրը` 1961-ի օգոստոսի 13-ին, նա արևմտյան հատվածում էր, հարազատները, նույնիսկ` միակ որդին, պատից այն կողմ: 20 տարի չի կարողացել հանդիպել ոչ մորը, քրոջը, նույնիսկ սեփական զավակին:
Բեռլինի պատի երկայնքով գործում էր հինգ անցակետ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր որոշակի խմբի համար` դիվանագետից մինչև սովորական քաղաքացի: Խուզարկումն ավարտվում էր մերկացմամբ` մինչև վերջ` թողնելով միայն կոշիկները:

Ադելաիդ ՎոլլենՆույնիսկ ձմռանը մենք սահմանը հատում էինք մերկ: Ստորացուցիչ էր և սարսափելի: Եվ ոչ բոլորին էին թողնում: Ինձ թույլատրեցին միայն 80-ականներին:

Արևմտյան Գերմանիա անցնելու փորձի համար պաշտոնական վարկածով սպանվել է 125 մարդ: Մամուլը պնդում է` մահացել է 645-ը, ընդ որում ամենամեծ ցուցակը անհայտ կորածներինն է` ձերբակալվածներ, սպանվածներ, խեղդվածներ: Զինվորական արխիվում պահպանված հրամանն ասում է. սահմանապա’հ, պարտավոր ես կրակ բացել սահմանախախտի վրա` անկախ տարիքից ու սեռից: Սահմանապահը չէր կարող խնայել նույնիսկ երեխաներին ու հղի կանանց: Քչերը գիտեն, որ պատից առաջ` եղել են փշալարեր: Պատի կառուցումից դեռ 8 տարի առաջ, 1953-ին ԽՍՀՄ-ը Գերմանիան պատում է փշալարերով:

photo210
 
Գերա Նյուման Սկզբում մտածում էինք, որ մի քանի օրից սահմանը նորից կբացվի: Միայն տարիներ հետո հասկացանք` պատը դարձել է մեր դաժան իրականությունը:

 
 
Նյումանն իր բարեկամների հետ կապը պահում էր փոքրիկ ծանրոցների միջոցով, որոնց մեջ փորձում էր հնարավորինս շատ սնունդ ու հատկապես` շոկոլադ խցկել: Դրա կարիք հատկապես ուներ եղբայրը, ով երկար տարիներ եղել է խորհրդային բանտում: Ավելի ուշ, սակայն, կպարզվի, որ լրտես է եղել գրեթե ամբողջ երկիրը:

Առաջին գործը, որին ձեռնամուխ եղան գերմանացիները պատը քանդելուց հետո ՇՏԱԶԻԻ, գերմանական ԿԳԲ-ի արխիվի բացում էր: Այն, ինչի ականատեսը դարձան նրանք, ուղղակի ցնցող էր: Հարյուր հազարավոր կանայք մատնել էին ամուսիններին, զավակները` ծնողներին: Ավելի քան 6 միլիոն գործ, որից 4 միլիոնը` հարուցված իրենց իսկ քաղաքացիների դեմ:

Ռոբերտ Շուլց Շտազիի թանգարանի աշխատակից- Երբ ամբոխը խմբվել է Շտազիի պատերի մոտ ու պահանջել է բացել արխիվը, բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են պատռել ու այրել դրանք: Մինչև այժմ էլ կա 16 պարկ պատառոտված գործ:

Այժմ Շտազիի շենքում թանգարան է: Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը հետևում էին բոլորին: Թանգարանի առաջին հարկի միջացանքում մի մեքենա է, որն առաջին հայացքից հաց կամ կաթ տեղափոխող սովորական բեռնատար է: Ներսից սակայն այն այնպես է ձևափոխված, որ կարողանար տեղափոխել 5 կալանավորի:

Ռոբերտ Շուլց – Շտազիի թանգարանի աշխատակից Այսպիսի բազմաթիվ մեքենաներ են ամեն օր շրջել քաղաքում, ով իմանար, որ կաթ ու հացի փոխարեն սրանք մարդկային ճակատագրեր էին տեղափոխում:

Չորրորդ հարկի միջանցքը տանում է դեպի բանտախուց: Անմարդկային այս խցում պահվել են ամենավտանգավորները: Խցի հարևանությամբ` երկրորդ հարկում էին տեղակայված նախարարի, տեղակալների ու օգնականների առանձնասենյակները` լավագույն տեխնիկայով ու կահույքով: Օրը մի քանի անգամ մի մեքենա է պտտվել շենքի շուրջ` ռադիոազդանշանների որսալու համար, որ Շտազիից տեղեկատվության արտահոսքը չլինի:

Թանգարանի արխիվի ամենամեծ գործերից մեկը հանճարեղ քիմիկոս Ռոբերտ Քաֆեմանինն է: Խորհրդային բանակի շնորհիվ` ազատվելով համակենտրոնացման ճամբարից, շատ շուտով Քաֆեմանը դառնում է ԽՍՀՄ ամենամեծ թշնամին: Ու դա անում էր բացահայտ, նույնիսկ դասախոսելիս: Քաֆեմանի հանրային հեղինակությունը հաշվի առնելով, Շտազը նրան պատժում է
2 տարի տնային կալանքով ու սկսում է հոգեբանական ճնշումը:

Ռոբերտ Շուլց – Շտազիի թանգարանի աշխատակիցՔաֆեմանին ու նրա ընտանիքին հետևել է ՊԱԿ-ի 231 հոգանոց գործակալական ցանցը` չհաշված հարևանները, ծանոթները, ովքեր իրենց հերթին էին լրտեսում: Քաֆեմանի գործը կազմված է 55 հազար էջից, այն տեղավորելու համար պահանջվել էր մի հսկայական պահարան:

Թեև ՊԱԿ-ն այլևս անցյալ է, արևելյան բեռլինցիների համար Շտազիի վախերը դեռ չեն անցել: Հատկապես մեծահասակները նույնիսկ հիմա` զբոսնելիս երբեմն շրջվում են` տեսնելու կա լրտես, թե ոչ:

Բոռնհոլմեր կամուրջի. ուղիղ նրա մեջտեղով է անցել սահմանը: 20 տարի շարունակ այս կամուրջը գնացք չէր տեսել: 1989-ի նոյեմբերի 9-ին անհամբեր ամբոխը ստիպում է խորհրդային սահմանապահներին բացել կամրջի մեջտեղ անցնող սահմանը: Կամուրջն այժմ Գերմանիայի վերամիավորման խորհրդանիշներից մեկն է: Գերմանիայի պատի քանդումը, մեծ իրադարձություն էր ավելի շատ աշխարհի համար: Նույն գերմանացիների համար պատի քանդումը աներկբա չէ:

Գերա Նյուման Արևելյան բեռլինցիները կարոտախտով են հիշում խորհրդային ժամանակները, երբ բոլորն ապահովված էին աշխատանքով, իսկ իրենց երեխաները կարող էին անվճար մանկապարտեզ հաճախել: Իսկ արևմտյան բեռլինցիները չեն հանդուրժում, որ իրենց հարկերը ուղղվում են արևելյանի մասի զարգացմանը, ինչն ըստ, նրանց անիմաստ է:

Գերմանիայի պատմությունն այսօր զբոսաշրջիկների և հուշանվերների բիզնեսի ամենամեծ բեռլինյան ինդուստրիան է: Սա Չառլիի անցակետն է` այն հսկում էր ամերիկյան կառավարությունը և նախատեսված էր միայն դիվանագետների համար: Այստեղով անցնելն այժմ ընդամենը մեկ եվրո արժի. ամերիկյան զինվորական համազգեստով երիտասարդները հենց այդքան են գնահատում պատմական այդ քայլը:

Արտակ Ալեքսանյան – Եվ վերջապես որոնք են տարվա 10 կարևորագույն իրադարձություններն ու դեմքերը` ըստ մեր վարկածի: Մեզ լիներ` բոլոր 3 մլնն էլ, սակայն այդքանով հանդերձ մենք ներկայացնում ենք հասկանալի պատճառով սուբյեկտիվ ` մեր թիմի ընտրությունն է, այն տասնյակին, որ առավել հետաքրքիր էր հետևելը ու նրանց մասին գրելը: Բանաձևի թիմի Հայաստան-2009ի տարվա նշանակալից տասը դեմքերը ու իրադարձությունները:

photo36Այս տարին դժվար էր, հարուստ իրադարձություններով և նոր ելակետերով: Հայկական իրականությունը փոխվեց, հարևանները չնվազեցին, բայց ավելանալու միտումները փաստաթղթային տեսք ստացան: Օգոստոսին այն ինչ անհնար էր թվում` դարձավ հնարավոր: Շվեյցարիան քաղաքական առումով համեստ և ոչ ակտիվ Հայաստանի համար դարձավ մեկնարկային: Այնտեղից հնչեց և այնտեղել հոկտեմբերի 10-ին կնքվեց պատմական անգամ աշխարհի և կարևորագույն Հայաստանի համար` հայ-թուրքական արձանագրությունը: Մեր պատվիրակությունը արտգործնախարար Նալբանդյանի գլխավորությամբ չշտապեց, բայց ստորագրեց` ամրագրելով հայ-թուրքական հարաբերությունների 20-ամյա լռության առաջին պաշտոնական զարկը: Փաստաթուղթը առաջին անգամ ընդգծեց ոչ թե այն կետերը, որոնց շուրջ պետք է վիճել, այլ նրանք, որոնց շուրջ պետք է համագործակցել: Արձանագրությունը դեռ չհաստատված մեծ արձագանք ունեցավ, ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Հայաստանում այն միանշանակ չընկալվեց: Ոմանք ընդվզեցին, ոմանք էլ այն համարեցին դարի անխուսափելի հետևանք` բաց սահմանները որպես քաղաքակիրթ աշխարհի փոխշահավետ գործակցության պլատֆորմ: Առանց նախապայմանների, բայց դեռ չվավերացված արձանագրությունը ամփոփեց արտաքին քաղաքականության 2009-ի օրակարգը:

photo1312009-ը քաղաքական վերափոխումների տարի էր: Կոալիցիան համերաշխությամբ կազմվեց նախագահական ընտրություններից հետո, սակայն ճանապարհները չհատվեցին: Հայ հեղափոխական դաշնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների վերահաստատման հնարավորության հետ չհամաձայնեց: Պատմական արձանագրությունը դաշնակցականների համար բավական ազգային չէր: Նրանք ընդվզեցին. օրեր շարունակ հացադուլ հայտարարեցին կառավարության և արտգործնախարարության շենքի առջև: Դաշնակցականները իրենց պայքարը շարունակեցին արդեն ազգային ժողովի դահլիճում և կուլիսներում: Կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից անհամաձայնության սկզբունքով: Արդեն ընդդիմադիրի դաշտում նրանց ոչ բոլորը ընդունեցին, նախկին վերքերը սպիացած չէին: Դաշնակցականները իրենց արդյունավետությունը շարունակեցին փորձել ԱԺ-ում` չհրաժարվելով հանձնաժողովների ղեկավարումից: Իրենց իսկ խոսքով, կուսակցությքունը ձևավորում է ազգային ընդդիմադիր բևեռ, որը կողմնակից է գաղափարական պայքարին, սակայն լծակները չի կորցնում արդյունավետության բարձրացման նպատակով: Այսպիսով վերափոխումները 2009-ին ստեղծեցին ևս մեկ նոր, բայց 120 ամյա քաղաքական ուժ:

photo95Հայ-թուրքական դիվանագիտությունը թոթափեց 20-ամյա ճգնաժամը` աշխարհի հետ թևակոխելով արդեն տնտեսական ճգնաժամ: Կանխատեսումները սկզբից վախեցնող էին, հետո պարզ դարձավ, որ այն կարող է նաև հնարավորություն լինել: Տնտեսագիտական միտքը պռոյեկտեց հնարավոր լուծումները` առաջարկելով այն ինչ դարձել է սնանկ պետականացնել` այդպիսով ազգային արտադրանքին չզրկել աշխարհում իրացվելու հնարավորությունից: Հայաստանը նույնպես անմասն չմնաց: կառավարության հակաճգնաժամային քայլերը շատերը դրական գնահատեցին: Փորձագետների մյուս հատվածը ծիծաղեց` Հայաստանը չունի արժեթղթերի աշխատող շուկա, հետևաբար ճգնաժամը չի կարող կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ: Այնուամենայնիվ աշխարհը համտեսեց ճգնաժամի հետևանքները: Եվրագոտու երկրներում գործազրկությունը հասավ 8.4 տոկոսի, իսկ ԱՄՆ-ը` որպեսզի խուսափի նման ճակատագրից բյուջեից հատկացրեց մոտ 9 միլիարդ դոլար շինարարությանը: Սա ԱՄՆ-ը նախագահ Օբամայի առաջին լուրջ փորձությունն էր:

photo65Անգամ ես կարող եմ դառնալ ԱՄՆ-ի նախագահը: Բարաք Օբաման հաստատեց այդ միտքը: ռեկորդեց երդմնակալության արարողաության մասնակիցների թիվը` այն հասցնելով մոտ 2 միլիոնի: Առաջին սևամորթ նախագահը սկզբում քարոզարշավային համբուրգերներ փորձեց, հետո արդեն փորձեց հաստատել իր դեմոկրատ կերպարը: Առաջին լուրջ ու խոստացված քայլը: Օբաման ուզում է ոչնչացնել Գուանտանամոյի բանտը: Բայց մինչև տարեվերջ չի հաջողվում: Երկրորդ ու արդեն լուրջ փորձությունը, որը պետք է խարխլեր նրա դեմոկրատ կերպարը Աֆղանստանում 50 հազար ամերիկյան զորքեր ուղարկելու որոշումն էր: Օբաման ասաց` չի ցանկանում, բայց կարիքը իր ցանկությունից հզոր գտնվեց: Նրա շուրջ խոսակցությունները միայն գունային չէին: Օբամային համեմատում էին Քեննեդու հետ, որոշ միստիկներ անգամ կանխատեսեցին` նա մահանալու այնպես, ինչպես Քեննեդին: Օբաման իր գործունեությունը մեկ տարի անց գնահատեց որպես ապացույց ամերիկյան դեմոկրատիայի հզորության, բայց այնուամենայնիվ չարտաբերեց հայոց Մեծ եղեռնի մասին` գերադասելով զգացմունքային, բայց ոչ շրջադարձային ելույթ:

photo56ԱՄՆ-ը գուցե գտավ այն միակ սևամորթին, սակայն նաև կորցրեց աշխարհի հետ միասին: 50-ամյա փոփ երաժշտության լեգենդը գնաց Նեվերլենդ: Մայքլ Ջեկսոնը մահացավ իր հետ տանելով միլիոնավոր երկրպագուների հավատը նրա և նրա երաժշտության նկատմամբ: Նա փորձեց ջնջել մաշկի սևությունը, սակայն չկարողացավ խուսափել շոու բիզնեսի սևագործություններից: Նրան մեղադրեցին բռնաբարությունից մինչև մանկապղծություն: Սակայն այդպես էլ Ջեկսոնը չհայտնվեց ճաղավադնակի մյուս կողմում: Իր գործունեույթան ընթացքում Ջեկսոնը ստացավ երաժշտական բոլոր հնարավոր տիտղոսները: Փոփ –արքայից մինչև երաժշտության Աստված: Մայքլը վերափոխեց սևական մշակույթի մասին բոլոր կարծրատիպերը, հաստատեց նոր երաժշտական, ինչպես նաև ապրելակերպի ոճ: Ջեկսոնը հաղթահարեց ամեն ինչ, բայց չհաղթեց սրտի տագնապը: բժշկական միջամտությունը արդեն անօգուտ էր: Ջեկսոնին հանձնեցին հողին ոսկե դագաղում, իսկ արարողության ծախսը կազմեց 2 միլիոն դոլար:

photo122Երաժշտական և երաժշտասեր աշխարհը գոտիներն ամրացրեց, իսկ Հայաստանում հանուն ամրագոտիների լուրջ գործընթաց սկսվեց: Հայաստանի կառավարությունը` հաշվի առնելով տրանսպորտային վթաների քանակը որոշեց. այսուհետ բոլորը պետք է ամրագոտիներով վարեն: Հանրապետության վարչապետը բացեիբաց ու առանց նախապաշարմունքի առանց ամրագոտիների վարորդների վարքը անվանեց լոպազություն, իսկ բարձրադիր պաշտոնյաներին հորդորեց սեփական օրինակով ցույց տալ անհրաժեշտությունը: Տուգանքի սպառնալիքը, թե որոշմանը ենթարկվելու արդար մղումով այս խնդիրը գործնականում սկսեց լուծում ստանալ: Առաջին քայլերը արդյունք ունեցան: ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում ահացածների և վիրավորների թիվը զգալի նվազել է, իսկ 2010-ին կթևակոխի ավելի ամուր ու ամրեցված երթևեկի կանոններով:

photo103Կանոնները չպահպանողները և օրենքը խախտողները այս տարի պետք է դեռ տեսնեի այդքան սպասված ազատության լույսը: Նախագահ Սարգսյանը որոշեց ու առաջարկեց` համաներման առաջարկը ներկայացվեց խորհրդարանին, որն էլ վավերացրեց: Արդյունքում ազատ արձակվածների թիվը հասավ մոտ 330, իսկ 35 անձանց պատժաչափը նվազեցվեց: Համաներումը տարածվեց նաև մարտյան իրադարձությունների արդյունքում ազատազրկվածների վրա: Նրանց մի մասը խոստովանեց իր մասնակցությունը` այդ ցուցումների հիման վրա էլ, որոշվեց համաներում շնորհել:

photo11720 տարի անց այն նորից գլուխ բարձրացրեց: 2009-ը թեև ցուլի տարի էր, բայց ավելի շատ խոսեցին խոզի մասին: համաճարակների բազմաթերթ ցուցակը համալրվեց ևս մեկով: Խոզի գրիպը խեղդեց լրատվամիջոցների հիթ շքերթները: Նորահայտ վիրուսի օջախները իր մասին հայտարարեցին ԱՄՆ-ում, մեքսիկայում և կանադայում: Այն այսօր արդեն գործում է աշխարհի 24-ից ավելի երկրներում: տարեկեսի տվյալներով Ա1 ՀԱՇ1 վիրուսակիրների թիվը 1500 էր: Հայաստանը արագ արձագանքեց օդանավակայաններում հաստատելով խիստ վերահսկողություն: մասնավորապես ախտածին երկրներից արգելվեց որևէ սննդամթերքի ներմուծումը: Բոլոր միջոցների կիրառությունը սակայն հարյուր տոկոսանոց արդյունք չապահովեց: Հայաստանում գրացվեց խոզագրիպի 25 դեպք: Դրա արդյունքում մահացավ մեկ մարդ:

photo75Սպառողների իրավունքները և պետական եկամուտների ավելի ճգրիտ հաշվարկի համար 2009-ը փորձության տարի էր: կառավարությունը որոշեց, իսկ պետական եկամուտների կոմիտեն գործարկեց: 2009-ին հայաստանում կտրոն պահանջելը պետք է դառնար ոչ ամոթալի, այլ պատվաբեր: Պետությունը պետական մակարդակով ստիպեց բոլոր տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել հաշվիչ դրամարկղային կտրոնները: Ասում են դա ոչ միայն պարտադիր է գնորդի իրավունքների պաշտպանության համար, այլ նաև շահավետ է պետության համար: Այս ոչ պոպուլյառ որոշման արդյունքում արդեն 2 ամսվա կտրվածքով շրջանառությունը ավելացավ 2-3 անգամ, իսկ որոշմանը գործարկումը առաջին իսկ շաբաթներին կասեցրեց տասնյակ խանութների գործունեությունը: Կտրոն պահանջելու քաղաքացիական ակցիան ոչ միայն սպառողի իրավուննքերի մշակույթը ձևավորեց, այլ նաև բավարարեց դրանով գումար շահելու հնարավոր մոլուցքը: Կտրոնների ակցիան այնուամենայնիվ մանր և միջին տնտեսվարողներին դուր չեկավ: Եկամուտների հաշվարկումը, երբեմն հարկային պատասխատվության է բերում: Բայցևայնպես համակարգը ներդրվեց, այն էլ ամենաուշը ԱՊՀ երկրների շարքում: 2009-ը ամփոփեց գնորդի իրավունքը և տվեց ճշգրիտ հաշվարկի մեկնարկը:

photo85Սպորտի գիգանտներին եվրոպան արդեն մոռանում էր: 2009-ին Հատիսը ոչ միայն հիշեցրեց, այլ նաև ցույց տվեց իր բարձր թռիքչը: Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին իսկ փուլերից հատիսցիների գնդակները հասնում էին ճիշտ նշանակետին: Հայ բասկետբոլուհիները վերականգնելով 80-ականների վերջի փառքը հաղթահարեցին եվրոպային: Այս հաղթարշավը ոգևորեց ու ամենալարված պայքարում սկզբունքային արդյուննքեր ցույց տվեց թուրքական Բեշիկթաշի հետ խաղում: Հայ բասկետբոլիստները սկզբում իրենց թուրքական, ապա հայկական հողում ցուցադրեցին ճգրիտ նետման անհրաժեշտություն: հատիսը 2009-ին ոչ միայն ձեռք բերեց նոր իր մասին բարձրաձայնելու հնարավորություն, այլ նաև նոր հովանավորներ ու թիմակիցներ: 2009-10 եվրոպայի գավաթի առաջնությանը Հատիսի մասնակցությունը արդեն հաջողակ է: բասկետբոլը այս տարի վերածնվեց, այն էլ կանանց տեսքով:

1. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ
photo115Նրա մոր և զավակի խճճված պատմությունը այս տարի արժանացավ Արևելք-Արևմուտք կինոփառատոնի մրցանակին: Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի խճճված զուգահեռների նկարահանումը, խճճված չէր, բայց երկարատև էր: Նկարահանման համար ռեժիսորից պահանջվեց ամբողջ 6 տարի: Մի քանի երկրների ֆինանսավորմամ, սկսնակ դերասաններով ու մի քանի տարի տևած կինոնկարը այս հայկական առաջին ֆիլմն է երկար ընդմիջումից հետո որ դուրս է գալիս ռուսական էկրաններին` ամբողջ երկրով մեկ: Տարվա ռեժիսորը Հովհաննես Գալստյանն է, ով առանց պետության առակցության հաջողեց միայնակ: Նոր ֆիլմը` մեկ մլն եվրոյով, մեկնարկում է հաջորդ տարի:

2. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
photo29Նրա որոշումները միշտ չէ, որ պոպուլյար են եղել: Ավելին, նրա ելույթները միշտ չէ,որ հասկանալի են եղել: Հայկական աշխարհից, զարգացման մոդելներից, ու պրոեկտ –մենեջերներից խոսացող Վարչապետին երբեմն հանդիմանում էին դասախոսականության մեջ: Այդքանով հանդերձ, նա ստիպված էր պայքարել ընդդեմ ճգնաժամի, այդ ընթացքում հասցնելով ձգել գոտիներն ու կապել ամրագոտիները: Վարչապետը` տարվա ֆինանսատնտեսականի դեմ պայքարող մարտիկն է: Ճգնաժամը, եկավ ու կարծես նահանջում է` ևս մեկ երաշխիք ստեղծելով Տիգրան Սարգսյանի վարչապետության շարունակման մասին, ինչի կարճատևության մասին մամուլը գրում էր ամբողջ տարին:

3. ՅՈՒՐԻ ԳՐԻԳՈՐՈՎԻՉ
photo3550 տարի անց Սպարտակը նորից վերածնվեց հայկական բեմում: Տարվա մարդկանց շարքում Գրիգորովիչի տեղը յուրահատուկ է: Մեծն բալետմեյստերը Սպարտակին բեմադրելու և Արամ Խաչատրյանին ներկայացնելու հազարավոր փորձեր է արել: Սակայն այս մեկը յուրահատուկ էր` այն բեմադրվում էր կոմպոզիտորի հայրենիքում: Գրիգորովիչին հաղթահարեց մենակատարների, այնուհետև մնացած արտիստներին գտնելու ու սպարտակային սարքելու դժվարությունը: 2009-ին Գրիգորովիչի բեմադրմամբ Սպարտակ բալետը դարձավ մեր թատրոննի ռեպեռտուարային ներկայացումը:

4. ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
photo45Վերադառնալով 2007-ի սեպտեմբերին, նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը երկու տարվա ընթացքում գործեց ու փորձեց ընդդիմադիր ուժի բոլոր տարբերակները` աննկուն ու աննահանգ իշխանության դեմ պայքարն ի վերջո ավարտելով այն տեսակով, որը հենց ինքը ժամանակին անվանել է` շինիչ ընդդիմություն: Տարվա ընդդիմադիրը` սեզոնային ու էպիզոդիկ ելույթներով Լևոն Տեր Պետրոսյանն է: Այս տարի նա կառուցողական էր:

5. ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
photo55Այս տարի հայկական կինոյի նահապետը 80 տարեկան: Սոս Սարգսյանի բազմաթիվ դերեր պարզվեց սկիզբ են առել ամաչկոտությունից: Իր հոբելյանի առիթով դերասանը խոստովանեց, որ ամչակոտ է եղել և 8 տարեկանում բակի տղաներով որոշել են թատրոն բեմադրել, որտեղ ինքը պիեսի հեղինակն էր և ոչ դերասանը: Այսօր Սոս Սարգսյանը ղեկավարում է Համազգային թատրոնը: Չնայած նրա ձգտմանը որպես դերասան Սոս սարգսյանին, եթե չեն մոռացել, ապա չեն էլ նկատում: Վերջին մարմնավորած դերը եղել է Մոսկվայում` երեք տարի առաջ: Հայկական առաջարկներ դերասանը գրեթե միշտ մերժում է` ասում է այս տարիքում պետք է Նահապետին արժանի դեր խաղալ: Սոս Սարգսյանը տարվա հոբելյարն է:

6. ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ
photo64Գրեթե հավասար, քան իր իսկ ընկերության բրենդը, Ռալֆ Յիրիկյանի կորպորատիվ նախաձեռնողականությունը նրան սարքեց մեդիա-պերսոնա: Հենց նա է իր ընկերության ավանգարդի լոկոմոտիվում հայ բաժանորդին բացատրում, օգնում և առաջարկում: Նրա մասնակցությամբ, կնքվեց նաև հեռուսապատմության ամենամեծ հովանավորական փաթեթը` երկու մլն Հ1-ին:

 
7. ՄԻԼԻՑԻԱ ԴԱԲՈՎԻՉ
photo74Հեռացնելով էրոտիկ լուսանկարների համար, բասկետբոլի կանանց Բեշքթաշ թուրքական ակումբը չէր էլ կարող պատկերացնել, որ մի քանի շաբաթ անց Միլիցա Դաբովիչը հայտնվեց Հատիսում ընդդեմ նույն բեշիքթաշի` իր սլավոնական կրքոտությամբ ու սեքսուահարույց մարմնով վերակենդանացնելով նաև Հատիսի փառքն ու պատիվը: Միլիցայի հայկական հյուրախաղերը, անակնկալ սկսվեցին ու արագ էլ ավարտվեցին: Տարեվերջին նա արդեն Հայաստանում չէ: Հրեաները տարան: Միլիցան` տարվա ասուպն է` կարճ, բայց տպավորիչ բեմելով:

8. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ
photo84Նրա մասին ավելի հաճախ ասում են ոչ թե տարվա, այլ էպոխայի մարդ: Աշխարհահռչակ շանսոնյեն բոլորեց 85-ը: Այս տարին նրա համար նույնքան բուռն էր, որքան մնացած բոլորը, սակայն Ազնավուրը չնայած ոչ երիտասարդ տարիքին պատանեկան էներգիայով շարունակցե հանուն Հայաստանի և հայերի իր գործուեությունը: Շառլը համաձայնեց ու ստանձնեց Շվեյցարիայի դեսպանի առաքելությունը: Ու զբաղվեց նաև քաղաքականությամբ: Թուրքիային հիշեցրեց արևմտյան Հայաստանի հողերի մասին` պահանջելով ետ տալ Հայաստանին պատկանող հողերը:

9. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
photo94Այսքան ակտիվ` արտաքին քաղաքականությունը չէր եղել և ոչ մի տարի: Սերժ Սարգսյանը տարին ամփոփում է` առավելագույնը ներդնելով մաքսիմալը ստանալու բանաձևով: Նա տարվա մարդն է` առաջին հերթին համահայկական նշանակության խնդիրները լուծելու նոր տարբերակներ առաջ քաշելու համարձակությամբ: Երրորդ նախագահի երկրորդ տարին լի էր դրամատիկ իրադարձություններով, որոնց հետևում էր ամբողջ ազգը: Ու ժանրի լավագույն կանոններով, նախագահը տարին եզրափակում է ամենահետաքրքիր տեղում` 2010ը դիմավորելով սկսածը

10. ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ
photo102Նա այս տարի բարձրացրեց ոչ միայն ծանրաձողը, այլև ավելացրեց Հայաստանի կշիռը` այն էլ ամբողջ աշխարհում: յուրաքանչյուր հայրենասերի ու մարզասերի համար Նազիկ Ավդալյանը գրեթե ազգային հերոս է: Տարվա մարդկանց շարքում իր բեռը ամենամեծն էր` ուղիղ իմաստով.: Նազիկն արեց այն իննչ վերջին 18 տարում չէր հաջողվել ոչ մեկին: Օլիմպիական մարզաձևում նման ծանրության գինը աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր: Նազիկը չթաքցրեց իր անկեղծ ուրախությունը և անթաքույց հպարտությունը ազգի պատվի համար: Խոստացավ հաջորդ տարի բարձացնի ոչ միայն Հայաստանի դրոշը այլ նաև քաշային կարգը: Նազիկը նախատեսում է հաջորդ մրցաշարին ներկայանալ 75 կիլոգրամ քաշային կարգում: լայֆիկ Նազիկ Ավդալյանը, տարվա մարդն է: Այն հայուհին, որի հաղթանակին շունչը պահած հետևում էր ամբողջ Հայաստանը:

Մեկնաբանությունները փակ են: