2010-2011 ԵԹԵՐԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԱԾ Է

logo1Եվ այսպես, մենք սկսում ենք նոր եթերաշրջանը և մեր ու Ձեր սիրելի հաղորդումները վերադառնում են: Այսպիսով, ինչ կա չկա և ինչ է լինելու այս եթերաշրջանին:

hatukՀատուկ Ռեպորտաժը արդեն եթերում է, տեղն ու ժամը չի փոխվել: Ամեն շաբաթ, շաբաթ օրը, ժամը 22:10-ին դիտեք մեր թիմի լավագույն լրագրողական արտադրանքը: Այս հեռուստասեզոնին մենք ունենք արդեն տասը լրագրող` համալրել ենք նորերով, չեն կորցրել հներին: Ամռանը բոլորը աշխատել են, մեկ առանձին վերցրած ռեպորտաժի նկարահանումը տևում է առնվազն երկու ամիս: Այնպես որ, հետաքրքիր և շատ աշխատած ռեպորտաժները երաշխավորված են:

akanates1Ականատեսի ժամն ու օրը նույնպես չի փոխվել` շաբաթ օրերին, ժամը 17.00-ի Հայլուրից անմիջապես հետո: Այժմ արդեն, Արտակ Վարդանյանի հետ միասին, նախագծին միացել է նաև Սոնա Աբրահամյանը: Այսօր արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Ականատեսի ֆինանսավորումն ապահովված է ամբողջ հեռուստասեզոնի համար և դուք կարող եք Ականատես դառնալ` մի ամբողջ հեռուստասեզոն:

interactiveԻնտերակտիվի օրը չի փոխվել, ժամը մի փոքր տեղաշարժվել է և ըստ էության հեռարձակվելու է արդեն պրայմ-թայմին` երեկոյան վեցին: Արտյոմ Լևոնյանը կանի մեծ ռեպորտաժները, Մանու Իրիցյանը` Իմանալ Ինչպեսը: Այս հեռուստասեզոնին մենք ընդլայնել ենք թեմաների շրջանակը, ինչպես նաև հաղորդման տևողությունը: Այժմ արդեն Նելլի Հարությունյանը ներկայացնելու է լուրերի երկու առանձին բաժին` Տեղակալ լուրեր և համաշխարհային լուրեր: Բացի այդ, մենք ունենք նոր բաժին` Ինտերպերսոնա` ՏՏ ոլորտում ամենանշանակալից դեմքերի մասին: Բացի այդ, սկսած այս հեռուստասեզոնից, Ամենայութուբ բաժնում մենք կներկայացնենք միայն հայկական բովանդակությամբ վիդեոներ:

euro-formulaԱյս հեռուստասեզոնին մեր թիմը կներկայացնի նաև Եվրոպական Բանաձև հաղորդաշարը: Նախագծի ֆինանսավորումը իրականացնում է Եվրամիությունը` Առաջին Ալիքի հետ միասին: Ամիսը երկու անգամ, դիտեք` ամեն ինչ ԵՄ-ՀՀ հարաբերությունների և համատեղ նախագծերի մասին:

 
Ինչպես միշտ` գրառումներ բլոգում, թարմացումներ Youtube-ում, մեր բոլոր կայքերում, ամեն օր մի քանի անգամ մեր մասին Twitter-ի մեր էջում, բաժնի պատասխանատուն Զոհրաբ Հարոյանն է:

Այս ամենին զուգահեռ` աշխատում ենք նաև նոր նախագծերի վրա: Սա ուղղակի խոսքեր չեն: Ուղղակի, սնահավատ ենք, մինչև չլինի, չենք ասի: Առայժմ այսքանը:

2 մեկնաբանություն

  1. Gor 2 November 2010, 15:13

    Ays [email protected] texi e unecel 2010 tvakanin. vrastanum. ereq @nker meknel ein covapnaya qaxaq sepakan biznes himnelu hamar. varcakalecin [email protected] ev sksecin ashxatel. chisht e [email protected] lav cher bayc der amen inch arjevum er. ev aha haytnvum e mi vraci patani [email protected] nerkayacav vorpes @nker ev arajarkec ir [email protected] skzbic nran vorpes @nker chein @ndunum hetagayum na motikacav. mi or zangaharecin erevanic ev txaneric mekin asacin vor [email protected] srti nopa e unecel ev shtap gumar e harkavor. [email protected] aydpes lav chein vorpisi gumar uxarkein. vraci @[email protected] arajarkec mi shahavet gorcarq. [email protected] shat real er. petq er haykakan konyak nerkrel vrastan txaneric pahanjvum er miayn [email protected] hascnel sahman erevani @nkerneri mijocov. [email protected] ir gorcn er. [email protected] hamacaynvecin ev berecin [email protected] na anckacrec ancagrayin ketov ev texapoxecin irenc obekt. hajort [email protected] nranc cerpakalec hatuk nshanakutyan vracakan [email protected] kandrabandai mexadranqov nranc arajadrvec kam 6 tari azatazrkum kam 30000 amn dolar. hetagayum parzvec vor nranq [email protected] chein vor aydpisi xndri dem ein kangnel. ev verjinnel chein. ev ayd [email protected] handipel ein nuyn vraci @[email protected] ev havatacel nranc. sa irakan patmutyun e vorin inqs em akanates exel mi koxmic el kareli e asel masnakcel ete kuzenaiq lsel im [email protected] manramasnoren greq im postin mail ruyum. [email protected]