Տասը տարի առաջ ՄԱԿ-ի 189 երկիր ընդունեց Հազարամյակի հռչակագիրը: Ութ ուղղություն և գլոբալ համայնքի ութ մարտահրավեր: Տասը տարի անցել է, մնացել է ընդամենը 5 տարի` վերջնաժամկետին: Ինչպես է Հայաստանը դիմագրել և դիմագրավելու նոր մարտահրավերին: [...]
Հատուկ ռեպորտաժ
Սևանա լճում այսօր կա ամեն ինչ, բացի ազատ արձակված ձկներից: Նրանք այնքան քիչ են, որ նույնիսկ ժողովրդական բանահյուսություն են դարձել: Որսագողությունը` Հայաստանի կենդանական աշխարհի ամենամեծ աղետը: Գրեթե ամեն տարի հայկական Կարմիր գիրքը ավելանում է: Անհետացող կենդանիների հետքերով, [...]
Յուրաքանչյուրն ունի գաղտնիք, բայց կա նաև ազգային գաղտնիք: Յուրաքանչուր հինգերորդ հայը ունի երևանյան հիվանդություն: Ու դա ծնողները չեն ասում զավակներին, դրա մասին լռում են ամուսինները: Հենց այդ պատճառով այսօր արդեն երևանյան հիվանդությամբ տառապողների թիվը սոսկալի աճել է: [...]
Պաշտոնապես մեկնարկում է զբոսաշրջային, հանգստի սեզոնը: Դանդաղ, բայց աստիճանաբար մեզ մոտ տուրիզմն այլևս Գառնի-Գեղարդը չէ: Կան գիտական ու արկածային հանգստի ձևեր: Մինչդեռ ծառայությունների որակը իդեալական չէ: Հատուկ Ռեպորտաժն ուսումնասիրել է զբոսաշրջային սեզոնի ակտիվիստներին: [...]
Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, այսօր արդեն կայացած փաստ է` հղիանալ ուրիշի փոխարեն, ուրիշի համար ու ուրիշի գեներով: Սուրոգատ մայրությունը նոր բիզնես է, թանկարժեք է և խիստ կանոններով: Այսօր Հայաստանում կա նաև սուրոգատ մայրերի մի ամբողջ ենթակառուցվածք: [...]
Օծանելիքը` 21-րդ դարի նոր այցետոմս, որ կարող է դառնալ հաջողության կամ անհաջողության պատճառ: Էժանագին օծանալիքը վատը չէ: Այն վնասակար է: Նոր հազարամյակի վիագրան: Օծանելիք, որ առաջացնում է սեքսուալ ցանկություններ: [...]
Ողջույններ Մեքսիկայից: Հայկական լրագրողական թիմի անհավանական հետազոտությունը Մեքսիկայում: Ինչպես է ստացվում տեքիլլան: Եվ հատուկ կանգառ Կուբայում: Ազատության կղզին դեռ հիշում է ՉԵ Գեվարային, որտեղ մինչև այսօր էլ կան պիոներ, [...]










