ԹՈՂԱՐԿՈՒՄ 29-ՐԴ. ԱՏՈՄԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

hatuk1

Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Հայաստանի գլխավոր էներգետիկը Մեծամորն է: Կայանից ոչ հեռու էներգետիկների քաղաքն է: Ինչպես են ապրում, աշխատում և մատակարարում երկրի էներգետիկ սկզբնաղբյուրում: Թողարկում Մեծամորում` կայանը, քաղաքը և հնարավորությունները:

 
Արտակ Ալեքսանյան– Ճապոնիայի երկրաշարժը, գուցե այդքան ողբերգական չընկալվեր, եթե մարդկային զոհերից բացի, մեծ չլիներ նաև Ֆուկուսիմա ատոմակայանից ամբողջ տարածաշրջանը ռադիացնելու իրական վտանգն ու արդեն ռադիացված միջավայրը: Երկրաշարժի վնասը մեծ հաշվով նույնիսկ այդ նահանգի համար այնքան հաղթահարելի գումար է, որ դրանով ճապոնացիները չեն մտահոգվում: Այդ մասին չեն էլ խոսում: Գերխնդիրը` ատոմակայանի ռեակտորը սառեցնել է, որն այդպես էլ չի հաջողվում: Ու հենց Ֆուկուսիման պատճառ դարձավ, որ ամբողջ աշխարհում խոսեն ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործման մասին: Այս առիթով ամենաթեժ քննարկումները Ռուսաստանում են: Չէ որ Ռուսատոմէներգոն այսօր ատոմային շինարարական ամենախոշոր ընկերություններից է: Ու հետաքրքրական է, որ բոլոր ռուս առաջատար ատոմային մասնագետները, որպես երկրաշարժային գոտում անվնաս աշխատող ու փորձով ապացուցած կայան մատնանշում են հենց Մեծամորը: Իսկ ինչ են մտածում այս մասին Մեծամորում, մարզում ու քաղաքում: Այս հարցով և նրանցով հետաքրքրված Հատուկ ռեպորտաժի թիմը մեկնել է երկրի ամենաէներգետիկ քաղաքը: Գոհար Մանուկյանը այցելել է Մեծամորի ատոմակայան պարզելու համար, թե որքանով է անվտանգ ու երկրաշարժադիմացկուն կայանը, ինչու էին այժմյան էներգետիկների ծնողներն ու համերկրացիները պայքարում 88-ին ատոմակայանը փակելու համար և ինչպես եղավ, որ այն վերաբացվեց: Ովքեր են մեր ժամանակների ու նոր սերնդի էներգետիկները: Պարզվեց` կայանն ունի իր ավանդույթներ , իր մասին լեգենդներ և նույնիսկ նորեկներին դիմավորելու հատուկ կարգ:

11Գոհար Մանուկյան– Հայաստանի ատոմակայանի կանաչ ընդդիմությունը ակտիվացավ հատկապես 88-ի երկրաշարժից հետո: 87-ի նոյեմբերին բնապահապանների թիրախում Նաիրիտն էր: Մեկ տարի անց հրեշների ցուցակին ավելացրին երկրի ատոմային գիգանտին: Հայաստանում մոլեգնեց ատոմակայանի մոտալուտ պայթյունի մասին անվերջանալի սերիալը: Երկրի առաջին էկոակտիվիստներից էր այդ ժամանակվա նախարար Կարինե Դանիելյանը: Նույն ինքը, ում գլխավորությամբ կառավարվում էր հատուկ հանձնաժողովը, որն էլ կայացրեց ատոմակայանի փակման մասին որոշումը:

– Եկանք այն եզրակացության, որ աննպատակահարմար է այսօր գումարներ ներդնել և վերագործարկել ատոմակայանը,- ժամանակին ասել է Կարինե Դանիելյանը:

14Հայաստանի Կոմկուսի կենտկոմը ստացավ 24 գիտնականների ստորագրությամբ դիմում, ուր հարցականի տակ էր դրվում ատոմակայանի նպատակահարմարությունն Արարատյան դաշտավայրում: 880 կվտ հզորությամբ ատոմակայանի ծուխը մարեց: Երկիրը հայտնվեց էներգետիկ ճգնաժամում: 92-95 թթ.-ին ոչնչացվեց 27 հազար հեկտար անտառ, հատվեց 7 հազար հեկտար անտառային ծածկույթ: Հայաստանի կանաչ տարածության 70 տոկոսն այսօր կազմալուծված է: Էկոհայրենասիրական քամիները Հայաստանից քշեցին ավելի քան 1 միլիոն բնակչի:

101Հայաստանում կատարվեց նախադեպը չունեցող փաստ: Ատոմակայանների պատմության մեջ առաջին անգամ ՀԱԷԿ-ը դարձավ 6 տարվա ընդմիջումից հետո առաջին վերաթողարկված կայանը: 95-ին Գերագույն խորհուրդը կայացրեց ատոմակայանը վերագործարկելու մասին որոշում: 407.5 մվտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը միացավ էներգետիկ ցանցին:

– Ամենածանր և ամենավատ տարիներն էին: Եվ այստեղի անձնակազմը մեծ աշխատանք կատարեց այդ ժամանակվա վատ պայմաններում:Թողարկեցին երկրորդ էներգաբլոկը: Եվ Հայաստանի վիճակը լավացավ,- ասում է Հովհաննես Կոկչյանը:

31Մեծամորի ատոմակայանը յուրօրինակ պետություն է 1700 բնակչի համար: Այսօր Մեծամորի ատոմակայանն ապահովում է Հայաստանի էներգաարտադրության մոտ 45 տոկոսը: Տարեկան տալիս է ավելի քան 2.5 միլիարդ կվ/ժ էլեկտրաէներգիա: Գործող երկրորդ ռեակտորը նախատեսվում է կոնսերվացնել 2016-ին, երբ կլրանա նրա շահագործման 30-ամյակը:

Արտակ Ալեքսանյան– Մեծամորը կենդանի օրգանիզմ է. գործող կայան, աշխույժ քաղաք առաջին հերթին իր շնչառությամբ` մեծամորցիներով: Արտակ Վարդանյանը մեկնեց Մեծամոր մի ամբողջ փաթեթ ասեկոսեներով: Արդյոք դա ճիշտ է, որ այնտեղ երկոտանի շներ կան, ծնելիությունը անկում է ապրում, ռադիացիան շատ մեծ է: Քաղաքի մուտքի մոտ նրան դիմավորեց ու ճանապարհեց քաղաքապետը` անձամբ հերքելու ու հաստատելու Մեծամորի մասին ճշմարտությունն ու ժողովրդական առասպելը:

51Արտակ Վարդանյան– Ռադիացիոն ոչ հոտ, ոչ գույն չեն զգում Մեծամորում: Համայնքի ղեկավարի կարծիքով, չեն զգում, որովհետև չկա: Ատոմակայանը վտանգավոր չէ առողջության համար: Մայրաքաղաքից եկած հյուրերին այստեղ հակադարձում են. դուք ձեր մասին մտածեք, մեզ մոտ ամեն ինչ նորմայի սահմանում է:

 
16– Մեծամորում չափումները միշտ ցույց են տվել, որ շատ ավելի ցածր է ռադիացիան, քան Երևանում,- ասում է գլխավոր ռադիոլոգ Նիկոլայ Հովհաննիսյանը:

Երեքաչքանի երեխաներ, մուտանտներ և մեծ կովեր. Մեծամորի մասին շրջիկ պատմություններն այստեղ ժպիտով են լսում:

– Երկու պոչանի շներ չկան, մուտանտներ չկան, ծնելիությունը նորմալ է,- ասում է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:

Մեծամորցիները գիտակցված սեր ունեն կաթնամթերքի նկատմամբ, որի սպառումն այստեղ միջին վիճակագրականի համեմատ ռեկորդային է:

– Շաբաթական 30-40 մեծ թթվասեր, 50-60 փոքր, 20 հատ մածուն, նույնքան էլ կաթնաշոռ,- մանրամասնում է վաճառողուհին:

15Թատերականացված արհավիրն ապրելով այս ապաստարանում` մեծամորցիները կրկին աղոթել են կայանի անվտանգության համար: Ապաստարանն անմխիթար վիճակում է: Այն 1200 բնակչի համար է: Մեծ էքսկուրս փոքր քաղաքում: 11 հազար գրանցված բնակչից 3 հազարը տեղում չէ` խոպան է: 65 բնակելի շենքերում ելումուտը քիչ է: Ժամանցը դարձել է միօրինակ տարիքային բոլոր խմբերի համար: 16-ից բարձրը մտել է 60-ի խաղահրապարակ: Ամենագեղեցիկ տեսարանը սովորական մի փողոց էր, ուր մայթի երկայնքով և միաժամանակ զբոսնում էր 12 նորածին և 4 պատճառավոր մայր: Չնայած արտագաղթին` այստեղ ծնելիության մակարդակը միջին հանրապետականից բարձր է:

4 մեկնաբանություն

  1. Anna 17 April 2011, 00:35

    Reportaj@ hetaqrqir er u inch vor tex nayev anhangstacnox….menq aprum enq lernayin erkrum ,vortex erkrasharjeri havanakanutyun@ mec e.U unenalov ayspisi atomakayan mec vtangi enq entarkum mez.Chnayac chem karox jxtel nayev ayn past@ ,vor aranc ays -i chenq karox,bayc ayd depqum petq e havastiacac linenq ,vor anvtang u pashtpanvac klinenq djbaxtutyan jamanak,vor@ ays depum es aynqan el hamozvac chem`tesnelov anpututyan,antarberutyan entarkvac pashtpanutyan gotiner@….

  2. Goharik 21 April 2011, 10:04

    ռեպորտաժը շատ հետաքրքիր էր: Ես ինքս էլ եմ եղել Մեժամորում և մտածում եմ, թե արդյոք իրավացի է, որ այսպիսի կարևորություն ուեցող քաղաքում չկան ժամանցի կենտրոններ, քաղաքը, որ այսքան մեծ նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար, չպիտի լինի ավելի մաքուր, լուսավոր. գոնե մի քիչ նման լինի Երևանին: Ցավալին նաև այն է ինձ համար, որ այսպիսի մեծ նշանակություն ունեցող քաղաքի մասին շատերը չէ որ գոնե մինիմում գիրելիքներ ունեն, իսկ ունեցած էլ հինականում սխալ է:

  3. Diana 24 April 2011, 19:54

    Karcum em vor hamenayn deps aysor mez hamar sht hratap xndir e AEK xndir@ qani vor bacvelu e nayev nor AEK.Es dem em AEK bacman2 ev shahagorsman@ e xndrum em inch giteq HH AEK-i masin dzer meknabanutyunneri mej greq qni vor es petq e banavichem ayd temanerov ev indz nyut e harkavor.Kanxav shnorhakalutyun