ԹՈՂԱՐԿՈՒՄ 13-ՐԴ. ԵՍ ՈՒ ՆՈՐԻՑ ԵՍ

es-u-noric-esՄարդիկ, որոնց դեպքում մեկը երկու դարձավ: Երկվորյակներ` տարբեր ու նման: Երեք երնեկ մի տեղ` հայկական տարբերակ: Հայաստանում է ապրում ԱՄՆ` Արմինեն, Մարինեն ու Նարինե: Երեք քույր, երեքն էլ մի բոյի ու տեսքի: Ռեկորդ: Չլսված ու չտեսնված կվարտետ: Քույրերը երգում են, եղբայրները` նվագում: Եվ հայտնի զույգերը, որոնք եկվորյակներ չեն ու երկվորյակներ, որոնք զույգ չեն:Թադևոսյան եղբայրները, Արշակյան քույրերը, ռոք-կիթառիստները:

Արտակ Ալեքսանյան – Առողջապահական վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աստիճանաբար երկրի մոլորակի մայրերը սկսել են ավելի քիչ զույգ երեխաներ ունենալ: Աշխարհի բնակչության միայն երկու տոկոսն է զույգ ծնվում, ընդ որում ծնունդների միայն 0.2 տոկոսն է միաբջիջ զույգեր: Ամենաշատ զույգեր ծնվում են Նիգերիայում: Պարզվում է պատճառը այնտեղ աճող սպիտակ քաղցր կարտոֆիլն է, որն իր մեջ պարունակում է ֆիտոէստրոգեն հորմոնը: Հայաստանում առայժմ որևէ վիճակագրություն չկա, թե 1000 ծնված երեխայից քանիսն է զույգ: Ամեն դեպքում, Սոնա Աբրահամյանը ուսումնասիրել է երկու և ավելի ծնվածներին` ինչպես են նրանք համատեղ ապրում: Նրա տպավորությամբ, 21-րդ դարի ամենամեծ հիվանդությունը` մենության զգացումը, նրանց չի սպառնում:

Սոնա Աբրահամյան – Մետրոպոլիտենում է,շուրջ 15 տարի: Գնացքի վագոնում հազվադեպ է լինում,այն էլ խցից խուց տեղափոխվելու համար:Լավ գործի է:Մետրոյում մեքենավարը պրեզիդենտի պես բան է.ղեկը ձեռքիդ է ժողովուրդն էլ` թիկունքիդ:Նույնիսկ,մի առավելություն ունի մեքենավարը.Նա կարող է ուղերձով դիմել ժողովրդին,երբ իր գնացքն արդեն գնացել է: Հեղինեն համար 5 գնացքը միայն մեկ անգամ է նստել: Մետրոն նրան ոչ տուն է տանում, ոչ էլ` աշխատանքի:Սակայն,գնացքն իրեն ձգում է. երկաթգծին Հեղինեն երկվորյակին է թողել:

photo18
 
 
ՀեղինեԵս երկվորյակ եմ, էդ ինչ որ արտառոց բան ա ինձ համար:

 
 
Երկու եղբայրները կային, երբ Արսենն ու Հեղինեն հայտնվեցին: Սկզբում սովորական քույր ու եղբայր էին, հետո հասկացան, որ մի բան այն չէ: Ինչ՞ու էին քեֆ-ուրախություններին բարեկամները նրանց աթոռին կանգնեցնում, ու երկար զննում:Մի բան էին փնտրում ու այդպես էլ չգտան.նմանություն:

photo22
 
ԱրսենՔույրս մեծացել ա երեք եղբայրներիս հետ, ու փոքր ժամանակվանից տղամարդկային ա էլի: Տղամարդու պես ինչ-որ նպատակ դնի, հասնի այ այդ կարգի ա:

 
 
Արսենն ու Հեղինեն փոքրուց տարբեր էին : Այս Հակառակ լիցքերը իրար ձգում էին հատկապես թունդ կռվի ժամանակ : Ծնողների հետ տեղ գնալը Արսենի մենաշնորհն էր,իսկ դա հիմնավոր պատճառ է եղբորը պատերազմ հայտարարելու համար:: Արսենին մնում էր բարիկադավորվել: Հեղինեն ժամուկեսով շտապել է և առաջինը ծնվել,: Մեծի իրավունքով էլ եղբոր թասիբի հարցը դպրոցում իր վրա էր վերցրել:

ՀեղինեՄեկ էլ գալիս ասում էին ախպերդ կռիվ ա անում, գնում էի, հենց ինձ տենում էին սաղ ցվրվում էին:

ԱրսենՀետո եկանք տուն ինձ սկսեց շանտաժի ենթարկել, թե գնա մի բաժակ ջուր բեր թե չէ վաղը ընկեր Դեմերճյանին կասեմ

Երկվորյակ լինելը առավելություն է, տարվա մեկ օրը նույնիսկ`շահավետ,թե տնտեսապես,թե բարոյապես:Ծննդյան տոնին երկու ծախսը մի է դառնում,իսկ շնորհավորանքներն ավելի օրիգինալ:Տարոսն իրար փոխանցելու զուտ հայկական սովորույթն,այս դեպքում, մնում է օրվա մեղավորների վրա:
Գտիր 10ը տարբերություն: Դժվար է:Նույնիսկ այս ստեղծագործության հեղինակը` Հրաչիկ- Վաչիկի մայրը, չի կարողանում, ու արդեն 15 տարի:

Հրաչիկ, Վաչիկ -Մեծ մասը չեն տարբերում: Ես չարություն եմ աոնւմ դպրոցում, մաման գալիս ա դպրոց, խառնում են ասում են Հրաչիկն ա արել ու Հրաչի վրա ջղայնանում են դպրոցում:

Տղաները փոքրուց հագնվում, շարժվում ու նույնիսկ խոսում են նույն կերպ: /խոսքիներով հատվածը/ Ով է Հրաչիկը, ով Վաչիկը, տղաները իրենք էլ են խառնում:

ՄայրըԻրանց ծնունդին մի հատ տորթ չի լինում, երկու հատը կպցնում եմ իրար, երկու տորթ են լինում բայց կպած իրար, հեսա նայեք, նավակով միացած են:

Ամեն տարի տորթի նավակը Վաչիկին բարձր թվանշաններ է բերում, Հրաչիկին` մի նոր ընկերուհի: Այսպես Վաչիկը եղբոր փոխարեն դաս է սովորում, իսկ Հրաչիկին մնում է փոխհատուցել.զոհաբերելով իր նոր ընկերուհուն:

photo32
ՀրաչըՄի հատ ընկերուհի ուներ,մեր դեմի հայաթից էր, զանգեց ասեց Հրաչ, կգաս մեր տուն կոֆե խմելու, ասեցի կայնի գալիս եմ: Հետո Հրաչին ա տենում,Հրաչն ասում ա բա խի չես զանգում, ասում ա ոնց եկել ես կոֆե ես խմել: Զանգեց էլի, գնացի էլի ես, ասեց դե հլը ասա երեկ ինչ ենք խոսացել:

 
Երկվորյակ լինելը տղամարդանալուն պես նեղում է: Մի,տեսակ խբում է ինքնուրույնությանդ,խոստովանում է զույգը:

Գայանեն լույս աշխարհ եկավ ոչ թե մեկ, այլ միանգամից երկու ուղեկցորդներով: Եղբայրները ջենտլմեն գտնվեցին քրոջը մենակ չթողեցին առաջին իսկ դժվարությա մեջ: Դասարանում եռյակին միշտ բաժանել են: Հենց հավաքվեին իրար գլխի, դասը իսկական քաոս կդառնար: Եռյակից երկուսն էր միայն շահում, շարքից շարք Հովիկն ու Ռուբիկը տեղերը փոխում էին : Ամեն ուսուցիչ չէ,որ կարող էր այդ կարուսելից գլուխ հանել:

photo42
 
Ռուբեն, ՀովհաննեսՄի հատ դասատու ունեինք մեզ չէր տարբերում, դրա համար մեկիս վրա բուկավկա էր կպցրել, որ ինքը տարբերեր անուններով:

 
Միակ մարդը, ով տարբերել ու տարբերում է եղբայրներին, Հովիկ Ռուբիկի երրորդն է ` քույրը:Իսկ առեղծվածային այս եռանկյան համար ամենաճկուն լուծումը տատն էր գտել: Մարդկանց խառնելն ու թյուրիմացության մեջ գցելը սկզբում հաճելի խաղ էր: 38 տարի անց խաղից հոգնեցին; Այժմ սուտը գերադասում են երկար-բարակ ճշմարտությունից:

Ռուբեն, ՀովհաննեսԱռաջ որ շփոթում էին լավ էինք զգում, ինչ լավա չճանաչեցին, բայց հիմա չէ: Ասենք մարդա լինում, տենում ա, հարցնում ա բա ինչ կա ախպեր, հիմա չեմ կարա ասեմ ես չեմ ախպերս ա կասի յա բա ոնց եք էսքան նման ու տենց երկար շարան:Կարող ա ծնված օրվանից մինչև էդ պահւ հարցնի: Հետո էլ ասեմ մենք եռյակ ենք, յա հիմա էլ սկսի քրոջից հարցնել:

Նոր Տրիո` Արմինեն, Մարինեն, Նարինեն, կարճ հապավումը` ԱՄՆ: Մեր ԱՄՆ-ի սահմանադրությունը հայրն է ստեղծել: Այն մինչև օրս էլ անձեռնմխելի է: Հայրը նաև իշխանությամբ կիսվում է տնեցիների հետ: Ավագանու պաշտոնը Նարինեին է տվել:

photo52
Արմինեն, Մարինեն, Նարինեն -, Հայրիկս ա էդ պաշտոնը տվել: Պապաս Նարինեին ա շատ սիրում:Հիմնականում ինչ լինում ա Նարինեին ա դիմում: Հիմնականում Նարինին ա վստահում: Մենք որ ծնվել ենք մամաս Մարինեին ա պահել, պապաս Նարինեին, ինձ էլ հորքուրս, ու շատ ա սիրել:

 
Երրորդ քույրիկը` Արմինեն, դանդաղկոտ գտնվեց: Նա ուշացավ մի քանի րոպեով ու ծնվեց վերջինը: Առայսօր ե րկու քույրերը Արմինեին չեն ներում դրա համար: Նարինեն ու Մարինեն միշտ միասին են, Արմինեն` ինքն իր հետ:

Մարինեն` Տանգոյի պես խաղաղ: Նարինեն` սալսի պես զիլ: Արմինեն` քոչարու պես հուժկու-հավեսով: Կատարյալ Տրիո:
Անահիտն ու Աստղիկը` քառյակի մեծն ու փոքրը: Անահիտը առաջինը եկավ, Աստղիկը հայտնաբերվեց վերջում, երբ թվում էր, թե գործն արդեն վերջացած էր:Աղջիկներին դուր է գալիս չորս օրինակից լինելը: Իսկ այ ընկերները քաշվում են : Ընկերություն անել նրանցից մեկնումեկի հետ, կնշանակի սրտում ևս երեքի համար տեղ բացել:
Մինչև այսօր էլ չի եղել, որ ինչ որ տեղ գնալուց լինենք իրանք մեր հետ չլինեն: Սկզբում որ նոր էինք ընդունվել ուր գնում էինք ամեն ինչ ստուգված էր, սկզբում նեղվում էինք:

Գևորգն ու Անդրանիկը սիրում են նարդին: Սակայն Գևորգը խաղից շուտ է հոգնում,մանավանդ, երբ պարտվում է: Տղաները տնային աշխատանքի բաժանումը կատարեցին մեծ ձեռնամարտի օրը : Անդրանիկը հաղթեց այդ ճակատագրական մարտում; Սակայն,հարցեր կան,որ վեր են այդ օրվա արդյունքներից,արմունկներով սիրո չես հասնի;

Գևորգն ու ԱնդրանիկըՄեր հարևանի աղջիկն էր Ռուսաստանից եկել էր, նստել կարտ էինք խաղում, 2իս դուրն էլ եկել էր, չէինք զգում: Դուրս եկանք իրար հետ ասեցինք` ոնց որ դուրս եկավ, էլ ինչ կամ պիտի զիջեինք իրար կամ ոչ մեկս իրա հետ չլինեինք, տենց անցավ գնաց:

Հիմա քույրերն ու եղբայրները միշտ միասին են: Ներշնչանք է թե իրականություն, բայց քառյակը պամում է, որ նույնիսկ մեկ օրվա կարոտից ջերմում ու հիվանդանում են; Նրանք մեծացան ու նոր հասկացան,թե,ինչ է քառյակը և ափսոսացին,որ շատերից են նեղացել այդ բառի պատճառով; Փոքրուց չորսը շատ էր կռվում: Սկզբում խաղալիքների.heto ծնողների սիրո,ապա ամենակենսականի` ճաշի գդալի համար:

Գևորգ , ԱնդրանիկՓոքր ժամանակ մի ճաշի գդալ ունեինք որ կռիվ էինք անում թե որ մեկս ա էդ գդալով ճաշ ուտելու:

Ինչպես կիսել դաշնամուրը: Կվարտետը կանգնեց այս հարցի առաջ, հենց որ դպրոց գնաց: Հակառակի պես` չորսն էլ չափազանց երաժշտական դուրս եկան: Այս դեպքում կարևորվեց արագությունը` ով ավելի շուտ կհասներ դաշնամուրին: Հիմա կիսելու էլ ոչինչ չունեն` աղջիկները երգում են, տղաները նվագում: Քառյակը ստացվել է: Մենակությունը ծանր բեռ է: Մենակ աշխարհ ես գալիս, մենակ գնում: Երկուսով հեշտ է, երեքն ու ավելին`մեզ,հայերիս համար`չափավոր,չէ որ մեր չափը չափազանցն է:

Արտակ Ալեքսանյան – Ժողովրդական թյուրիմացության կամ անուշադրության արդյունք է, բայց երբեմն զույգ են համարում մարդկանց, որոնք ամենևին էլ զույգեր չեն: Խոսքը բնավ կուսակցություններին չի վերաբերում, թեև երբեմն միաբջիջ են անվանում հենց իրար նման ու ոչնչով չտարբերվող քաղաքական ուժերին ու գործիչներին:

Այս դեպում խոսքը ավելի շուտ հանրային հրապարակում համատեղ աշխատելուց զույգի նմանվելու մասին է: Ալկա Չիլինգարյանը զրուցել է նրանց հետ, ովքեր զույգ են բեմում, բայց ոչ կյանքում, ու իսկապես ի ծնե զույգեր, որոնք անբաժան են` թե բեմում, թե դրանից դուրս

Աելիտա Չիլինգարյան – Տիգրանն ու Վարդանը միասին ծնվեցին ու դրանից հետո գնաց. միասին սովորել երգել, նվագել: Ամենուր իրար լրացնում են: Երբ մեկը պակասում է, գործը թերի է ստացվում: Այնքան նման են, որ իրենք էլ են շփոթում, ուր մնաց ընտանիք ու ընկերներ: Սկզբում եղել է Տիգրանը, եղբայրը ուշացավ մի ամբողջ տաս րոպե և ուրեմն, խոսքը մեծին:

photo62
 
Տիգրան , Վարդան Մեկը ասեց, բայց դուք էնքան էլ իրար նման չեք, դու իրան ավելի նման ես, քան ինքը քեզ: Ինքն էլ չպատկերացրեց ինչ ասեց:

 
 
Ճաշակն էլ է ընդհանուր: Մի բանը երկուսի մեջ չկիսելու համար ամեն ինչից երկու օրինակ ունեն: Նույն սկզբունքով էլ պատրաստվում են ամուսնանալ: Այս կատարյալ նմանությունը միայն բեմի համար չեն ապահովում, առօրյա կյանքում էլ ոչ մի բանով չեն տարբերվում, փողոցում էլ միայնակ զբոսնող “լաո” հաստատ չես հանդիպի:

Տիգրան , ՎարդանԵրեսուն երեք տարի միանման հագնվել ենք, դա դառեկա մեր համար կենսակերպ: Հիմա մեր համար ավելի դժվարա տարբեվել, տարբեր հագնվել:

Զույգը սկզբում միջազգայնագետ էր, իննսուն ութից անցավ ռոքի, դիպլոմը թողնելով տան հեռավոր անկյունում: Նրանց համեստ խոստովանությամբ իրենց հիշում են ոչ թե հայելու էֆեկտի, այլ տաղանդի, մատուցված արվեստի համար:

Գոհար , ԼիանաՎաաաաաաայ, չէին հավատում, անձնագիր էին մեզնից խնդում, չէին հավատում, որ մենք քույր ենք, ուր մնաց, որ զույգ քույր ենք:

Այսպես էլ է պատահում` Գոհարն ու Լիանան զույք քույրեր են: Նրանք տարբեր են ոչ միայն արտաքինով, այլև խառնվածքով: Գահարի ճանաչում են քաղաքում`գլխավոր խմբագին է սկզբում “ԷլՍթայլ” ամսագրի, հիմա էլ ԱյՔյու-ի: Չնայած քույրերը նույն մասնագիտությունն ունեն, սակայն հեռացան միմյանցից, Լիանան նախընտրեց համեստ դասախոսի աշխատանքը:

Գոհար , ԼիանաՈր դպրոցում էինք միշտ երազում էինք, որ նման լինեինք:Մամաս միշտ ասում էր, որ չէր ուզի, որ նման լինենք որտև մի հատից երկու էկզեմպլյար ինչիս է պետք: Ավելի լավ է անհատականություն լինի:

Ջուլին իր դպրոցական տարիների երազանքը իրականացրեց միայն քսաներեք տարեկանում, մեծ երջանկությունից նա երկատվեց “Հարևաններ” սերիալում: Նրան վստահեցին միանգամից երկու դեր. Պայծառ ու կայտառ Ջուլին:

ՋուլիՄինչև շորերս չէի փոխում պոչիկներս չէի քանդում, դեռ ես Կայտառի դերում էի, իսկ հենց հագնում էի Պայծառի սկսում էի անկախ ինձնից չարություններ անել նկարահանման ընթացքում:

Ջուլին հնդկական կինոների սիրահար է: Տատիկի հետ միասին հաճախ կազմակերպվող սիանսները ճակատագիր դարձան դերասանուհու համար: Պայծառ

ՊայծառԲոլորը ասում էին, որ իրականում զույգ քույր եմ, բայց ես զույգ չեմ, ես մի հատ եմ:

Արդեն վեց տարի ձգվող զուգերգիչ քույրերը շատերին են պահում թյուրիմածության մեջ: Զույգ են միայն բեմում, թե նաև կյաքում:

photo72
 
Ինգա ԱնուշԻնչպես տեսնում եք մենք տարբեր ենք և կյանքում և առօրյայում:

 
 
 
Արշակյան քույրերի միջև մեկ տարվա և երեք ամսվա տարբերություն կա: Այս դեպքում ժամանակը լռել է, Արշակյանների արձակած ձայնից:

Ինգա, ԱնուշՎարորդը հասկացավ ովքեր ենք, ասեց դուք էն քույրիները չեք, մի բան հարցնեմ էլի, դուք որ առավոտյան արթնանում եք ոնց եք ձեզ տարբերում:

Բեմում զույգավորվելը Ինգային ու Անուշին միայն օգնում է: Նրանք էլ իրենց հերթին անում են ամեն ինչ, որ միմյանցից չտարբերվեն, այդպես ավելի հեշտ է: Երկրպագուները թող իմանան`քույրերը շուտով առանձնանալու են: Հանդիսատեսը վերջապես հնարավորություն կստանա իմանալ, ով ով է:

Աճպարարություն միանգամից տասներկու գլխարկով, առայժմ միակն աշխարհում Թադևոսյան եղբայրների կատարմամբ: Քսաներեք տարի միասին, որից տասը բեմում` վատ չէ, համ սիրելի եղբորտ հետ ես, համ էլ գլխարկների քանակն է շատ:

photo82
 
Թաթուլ, ԼևոնՄենակ, ասենք, ժանգլյորը կարողա քցի հիգ հատ, վեց հատ փափախ, բայց մենք իրար հետ քցում ենք տասներկու փափախ:

 
 
Թաթուլին ու Լևոնին համարից առաջ նույնիսկ ներկայացնելու կարիք չի լինում` հանդիսատեսը միանգամից հասկանում է բեմում երկու եղբայրներն են: Իսկ երբ սկսում են եղբայրներին չտարբերել, նրանց մնում է միայն ուսերը թափ տալ, ինչ կարող են անել:

Թաթուլ , ԼևոնԼինումա ինձ ասում են Թաթուլ, իրան Լևոն… դե լավ կլիներ, որ չխառնեին, բայց դե որ խառնում են ինչ անենք:

Նույնիսկ զույգերի դեպքու փողով կիսվելը դժվար գործ է: Սա միակ փաստն է, որ բաժանում է սիրելի զույգին:

photo92
 
Տիգրան , ԴավիթՈւսանողականով, որ ինստիտուտ ենք մտնում, ինքը մտնումա բարձրանումա վերև, տոմսը քցումա, որ ես էլ մտնեմ:

 
 
Հիմա սովորում են թատերակի ռեժիսուրայի բաժնում: Միշտ միասին են, այս զույգի դեպքում էլ արտաքինը նման է, ներքինը տարբեր:

Տիգրան , ԴավիթԼեզու չենք գտնում, որտև եթե ինչ-որ հարցա լինում, որ երկուսս էլ կարողանում ենք նույն պատասխանը տալ` էտ փառքա, բայց հիմնականում ես իմն եմ ասում, ինքը իրանը:

Տիգրանն ու Դավիթը միասին նվագում են ռոք խմբում: Երկվորյակ եղբայրները խմբի բրենդն են` բեմը զույգ արտիստներին ցուցադրելու ամենալավ հարթակն է:Երկվորյակները ամբողջի երկու կեսն են: Նրանք միայն երկուսով են կատարյալ, այնպես որ մարդիկ չեն սխալվում, երբ շփոթում են նրանց:

Արտակ Ալեքսանյան – Գիտեք ավելի հետաքրքիր պատմություններ: Առաջակեք: Մենք ենք Ձեր դեսպանը հեռուստատեսությունը: Զանգահարեք կամ նամակ ուղարկեք: Այցելեք մեր կայք` թողարկման տեքստային տարբերակը կարդալու: Յութուբում դիտեք ռեպորտաժները, բլոգում Ալկայի ու Սոնայի հետ քննարկեք այս թողարկման առավել հետաքրքիր ու զվարճալի հատվածները:

Մեկնաբանությունները փակ են: