ԲԱՆԱՁԵՎԸ` ՆԱ/ՆԵ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ
Փետրվարի 2-ին, Երևանի պետական տիկնիկային թատրոնում ամփոփվեցին Նա/Նե ամենամյա լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները:
Կարևորելով լրատվամիջոցների դերը և նշանակությունը հասարակական կարծիքի և երևույթների ձևավորման գործում՝ Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող Wo/men in Politics ծրագրի շրջանակում, և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է անցկացնում են Նա/Նե մրցույթը, որի նպատակը տարվա ընթացքում քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերի և հոդվածների ուսումնասիրումն ու հաջորդ տարիներին այս թեմաներով անդրադարձների խրախուսումն է։
2009թ մրցույթին ներկայացվել էր հայաստանյան տպագիր և հեռարձակող լրատվամիջոցների մոտ 70 աշխատանք` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, առցանց (online) հոդված, բլոգ հոդված, ռադիո նյութ, առևտրային գովազդ ոլորտներում:
Մրցութային հանձնաժողովի լավագույնը ճանաչած հեղինակները պարգևատրվեցին Նա/Նե մրցանակով, որը պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն, և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։
Մրցույթին Բանաձև ընկերության լրագրող Արտակ Վարդանյանը ստացավ առաջին մրցանակ` լավագույն բլոգի գրառման համար:
Բանաձեւը նաեւ երկրորդ մրցանակ ստացավ` լավագույն հեռուստառեպորտաժ անվանակարգում:
Լուսանկարում` ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և Բազմակողմանի Տեղեկատվության Ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համակարգող Արթուր Պապյանը պարգևատրում են Բլոգ անվանակարգի հաղթող Արտակ Վարդանյանին:



















Shnorhavorum em, bravo. Es shat em havanum banadzevi ashkhatanq@, ayd sharqum hatkapes Artak Vardanyani nyuter@. Indz shat-shaaaaaaaaaaat hetaqrqrel e tikin Soniayi masin patrastac nyut@, paylun ashxatanq!!!
Iskapes ayn chisht gnahatakan er Banadzev @nkerutyan paylun ashxatanqi hamar.Parzapes petq e avelacnel`sharunakeq aynpes, inchpes sksel eq, ev misht arjanaceq lavaguyn mrcanaknerin…Dzer haxtanak@ mer erkri haxtanakn e…Shnorhakalutyun qez Artak qo yurorinakutyan ev intelekti hamar…
Shnorhavorum em Artak jan,,,du arjhani es ayd mrcanaknerin…..
Shnorhavor.husov em vor ainqan araj kgnas vor amboxj asxarhum voxh miayn hayer@ ayL bolor@ khpartanan qeznov.Evs mek angam apres