ԹՈՂԱՐԿՈՒՄ 8-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

photoԱյն, ինչ մենք համարում ենք արագ, Արևմուտքում դանդաղ է, այն, ինչ թանկ է մեզ համար, այնտեղ գրեթե անվճար է: Ինտերնետի արագության հայկական առանձնահատկությունները: Համակարգչային հիվանդությունները և դրանց հետևանքները: Ինչպես պաշտպանվել վիրուսներից, ինչպես պայքարել համակարգչի դիմադրողականության անկման դեմ: Փոքր բլոգոսֆերայի մեծ արձագանքները, վիրտուալ լուրեր և Ամենայութուբ` Չայկովսկու Շելկունչիկը և անծանոթը:

Սա միակ դեպքն է, երբ արագությունը վտանգավոր չէ, ավելին, օգտակար է և խնայում է նյարդերը: Խոսքն ինտերնետի արագության մասին է: Եթե իրական կյանքում մեծ արագությունը` կարգազանցություն է, ապա վիրտուալ կյանքում պատժվում է դանդաղկոտությունը: Գրեթե քսանամյա կենսագրության ընթացքու ինտերնետը մեր երկրում դեռ դանդաղ է ու ճիշտ մեր երկրի զարգացման նման է` ձգտում է, բայց չի հասնում Արևմուտքին: Եվ այն, ինչ այստեղ համարում ենք արագ, դանդաղ է Արևմուտքում, իսկ այն, ինչ թանկ է, Եվրոպայում գրեթե անվճար է: Նելլի Հարությունյանը` հայկական ինտերնետի դանդաղկոտության և սպառողների իրավունքների մասին:

photo17Նելլի Հարությունյան – Անին լրագրող է: Աշխատանքի ընթացքում, թե դրանից դուրս, կյանքն առանց ինտերնետի դժվար է պատկերացնում: Տեղեկություններ հավաքելու և փոխանցելու համար արագ ինտերնետից լավը չկա: Անգամ լիցքաթափվելու և ընկերների հետ շփվելու համար է այն հարմար: Բայց երբ տուն է հասնում, այդ մասին մոռանում է: Ամենահաս ինտերնետը տանը դառնում է գրեթե անհասանելի: Առցանց ֆիլմ կամ տեսահոլովակ դիտելու մասին Անին չի էլ մտածում: Անգամ սիրած երգչուհու` Սելին Դիոնի համար նյարդերը չեն բավարարում:

– Տեսաձայնային նյութերն ինտերնետով բացառվում է: Փորձենք, տեսնենք, որքան ժամանակում կբացի,- Անին փորձում է, բայց ոչինչ չի ստացվում:

Սպառողների ասոցիացիայում օրը օր չէ, եթե ինտերնետ ծառայությունների մասին բողոք չեն ստանում: Դժվարը դրանց հետևից գնալն է: Վիրտուալ աշխարհին վերաբերող բողոքն իրականում դժվար է ապացուցել ու վնասը փոխհատուցել:

– Հաճախ են դեպքերը, երբ արագությունը կտրուկ նվազում է, հետո վերականգնվում է: Բայց մարդիկ կան, որ գիտական աշխատանք են կատարում: Նրանք բարոյական, ֆինանսական և ժամանակի կորուստ են ունենում: Էտ բողոքների լուծումն առայժմ չեմ տեսնում,- դժվար կացության մեջ է հայտնվել Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

photo23Ինտերնետի արագությունը ստուգելու համար կարելի է Սփիդթեսթ անել: Բոլորն են կարող, կայքը բաց է: Կրթական համակարգչային ցանցերի ասոցիացիայի տնօրեն Մուրադ Մուրադյանն ասում է, օգտագործողի համար կարեւորը ներբեռնման արագությունն է, այսինքն` ինֆորմացիան արագ ստանալը: Մուրադյանն ասում է, որ օրինակ` առցանց ֆիլմ դիտելու համար վայրկյանում 1 մեգաբիթ արագությունը ցանկալի է, իսկ տեղեկատվական եւ սոցիալական կայքեր այցելելու համար 128 կիլոբիթն էլ բավարար է: Բայց օգտագործողին հաճախ այդ 128 կիլոբիթն էլ չի հասնում:

– Խնդրի տեխնիկական մասը հասկանալի է, ինտերնետի արագությունը կապված է ինտերնետ օգտագործողների քանակի հետ: Տվյալ ժամին ինչքան շատ օգտագործողներ կան, այնքան կապուղին ծանրաբեռնվում է,- բացատրում է Կրթական համակարգչային ցանցերի ասոցիացիայի տնօրեն Մուրադ Մուրադյանը:

Պետք չէ գայթակղվել առավելագույն արագությամբ, պայմանագրում կարևորը նվազագույն արագությունն ամրագրելն է: Երբեմն այն կարող է զրոյի հասնել, և գործին անգամ Սփիդթեսթը չի օգնի, զգուշացնում է Մուրադյանը:

Անցած տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ պրովայդերը, առավելագույն արագությունը հայտնելուց բացի, պարտավոր է նվազագույնն էլ նշել: Շուտով մոնիտորինգ կանցկացնեն: Կարգը խախտողները կպատժվեն: Հստակ է, ինտերնետը Հայաստանում այն չէ, ինչ մեկ տարի առաջ: Միջազգային կապուղիներից բացի ավելացել են ցանցային պրովայդերները: Օգտագործողն ընտրելու հնարավորություն ունի: Միայն Երևանում դրանց թիվն անցնում է 25-ից: Խոստացած պայմանները խախտելու դեպքում նրանց պատասխանատվության կանչելու միակ ճանապարհը պայամանգիրն է, որտեղ պետք է նշված լինի գոնե նվազագույն արագությունը:

photo42Ցանցային պատրաստվածության ցուցանիշով Հայաստանը 133 երկրների ցուցակում զբաղեցնում է 101-րդ տեղը: Մի փոքր մտահոգիչ արդյունքներ են: Փոխարենը մենք` հայերս, հեռախոսազրույցների երկարատևությամբ երկրորդ տեղում ենք, մեզանից շատ խոսում են միայն մոլդովացիները: Թողարկման այս հատվածում` վիզուալ լուրեր` վիրտուալի մասին:

ՏՏ լուրեր

ttՌուսաստանում և ԱՊՀ երկրներում հայտնի ծրագրային ապահովման ամենախոշոր ներկայացուցիչը Հայաստանում է: Երևանում բացվել է MONT ընկերության ներկայացուցչությունը: Այն ոլորտում այնպիսի հայտնի լիդերների պաշտոնական դիստրիբյուրորն է, ինչպիսիք են Էբբի Լինգվոն, Ադոբ Սիսթեմսը, Մայքրոսոֆթը, Դոկտոր Վեբը, Կասպերսկին, Սիմանտեքը:

photo32Լայնաշերտ ինտերնետի մատակարար Այքան Քոմունիքեյշնսը մեկ տարեկան է: Մեկամյակի առիթով Այքանը կազմակերպել է օնլայն Շարժական օլիմպիադա: Օնլայն հարցաշարին ամենաարագ պատասխանողը ստացել է 1 մեգաբիթ/վայրկյան արագությամբ մեկ տարվա անվճար ինտերնետ կապ:

 
photo52Ինչ մենք տեսնում ենք, նրանք լսում են: Տեսողության խանգարումներ ունեցող երեխաները Արև ձայնային ծրագրով սովորում են աշխատել համակարգչով: Երևանի թիվ 14 հատուկ դպրոցում ինֆորմատիկան անցնում են 2-րդ դասարանից: Համակարգչային մյուս ծրագրերի նման Արևն էլ պարբերաբար թարմացվում է և հարմարեցվում
ժամանակի պահանջներին:

Մահացել է հայտնի գյուտարար, անհատական համակարգչի նախատիպը ստեղծող 69-ամյա Հենրի Էդվարդ Ռոբերտսը: Նա հայտնի է Ալտաիր 8800 միկրոհամակարգչով, որն էլ դարձավ անհատական համակարգիչների նախահայրը:

Իմանալ ինչպես/ Know how?

knowՎիրտուալ աշխարհը մարդկային թուլություններ ունի: Մենք հիվանդանում ենք գրիպով, համակարգիչը, ասենք` տրոյան տիպի վիրուսով: Մենք հազում ենք, համակարգիչը սկսում է տարօրինակ ձայներ հանել ու հրամաններ ցույց տալ: Մասնագետներն ասում են` վիրուսները ծրագրեր են, որոնք ուղղակի վնասում են մյուսների աշխատանքը: Ամենավնասակար համակարգչային վիրուսներից մինչև թեթև գրիպային` ինչպես պաշտպանվել ու պաշտպանել ձեր համակարգչային առողջությունը, այս շաբաթ փորձել է պարզել ինտերակտիվը:

photo62Մի սեղմեք անհայտ լինքերի վրա, որոնք Ձեզ խոստանում են շահումներ: Մի այցելեք մասնավորապես պոռնոգրաֆիկ բովանդակությամբ կայքեր: Համակարգիչն օգտագործեք յուզերի իրավասություններով: Անձնական էլէկտրոնային փոստի գաղտնաբառերը ընտրեք զգուշությամբ, որպեսզի դրանք հայտնի ու Ձեր անվանը մոտ բառեր չլինեն: Մինչև կրիչը աշխատեցնելը ստուգեք հակավիրուսային ծրագրի միջոցով: Օգտագործեք Սիսթեմ Ռեսթոր կամ Դիփֆրիս ծրագրերը: Ունեցեք կլոնավորող համակարգիչ:

Մեկնաբանությունները փակ են: