Մեր մասին

Բանաձև ընկերությունը հեռուստատեսային հաղորդումներ և ֆիլմեր արտադրող անկախ ընկերություն է: Ընկերության անձնակազմի 75 տոկոսից ավելին լրագրողներ և սցենարիստներ են, ովքեր հայկական շուկայի ամենանշմարելի և ինքնօրինակ պրոֆեսիոնալներն են:
Բանաձև ընկերությունը ստեղծվել է 2003-ին որպես Հանրային հեռուստաընկերության առանձին ստորաբաժանում: Հանրային հեռուստաընկերության առաջարկով հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը 2003-ի գարնանը սկսեց 131 հայ քաղաքական բանավեճի թոք-շոուն, որի նպատակն էր կազմակերպել քննարկումներ և հանրությանը ներկայացնել ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրարշավին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները:
Հաղորդումը բավական մեծ հաջողություն ունեցավ և նույն տարվա աշնանը` Հանրային հեռուստաընկերության սեպտեմբերյան նոր եթերաշրջանից սկսեց հեռարձակվել որպես բանավեճային շաբաթական հաղորդում: Այդ ժամանակ հեռուստադիտողներին ներկայացվեց Բանաձև շաբաթական թոք-շոուն:
Աշխատելով թոք-շոուի վրա, Արտակ Ալեքսանյանը արդեն 2004-ին ձևավորվում է ստեղծագործական խումբ, որը սկսեց արտադրել նաև Հատուկ ռեպորտաժ հաղորդումը: 2005-ից խումբն արդեն սկսեց երրորդ հաղորդումը` Գզրոցներ մշակութային շաբաթական ծրագիրը, որը եթե հեռարձակվեց մինչև 2007 թվականը:
Արդեն որպես առանձին արտադրող ընկերություն, 2008 թվականին Բանաձև-ը գրանցվեց անկախ հեռուստաստուդիա:
Այսօր ընկերության հիմնական գործընկերը շարունակում է մնալ Հանրային հեռուստաընկերությունը: Առաջին Ալիքով հեռարձակվում են ստուդիայի պատրաստած Հատուկ ռեպորտաժ, Ականատես հաղորդումները: Պորտֆոլիո բաժնում կարող եք ծանոթանալ մեր կատարած աշխատանքին: Ծառայություններ բաժնում կարդացեք մեր ստեղծագործական խմբի առաջարկած աշխատանքին:
Բանաձև թիմի անդամները միասին և առանձին առանձին գործակցում են տարբեր ընկերությունների հետ, հանդես են գալիս մաստեր-կլասսերով և խմբագրական աշխատանքով: Ինչով են նրանք զբաղված այսօր` ծանոցեք Լուրեր բաժնում:
Բանաձև-ը համախոհ և աշխատասեր երիտասարդ մարդկանց խումբ է, որը ստեղծվել է այն պատճառով, որ թիմի անդամները սիրում են այն, ինչ անում են, ու չէին կարող ուրիշ ոչնչով զբաղվել: Խենթի պես նվիրված են աշխատանքին ու համոզված են, որ լավ արտադրանքը դա ճաշակով, հմտությամբ, ու խնամքով արարված ստեղծագործությունն է:
Ցանկանում ենք համոզվել կամ փորձել, միանալ կամ առաջարկել` մենք հասանելի ենք կապի բոլոր հնարավոր միջոցներով:










