Բրիֆինգ. Ուղիղ հարցեր նախագծի նպատակն էր հեռուստատեսային թոք-շոուի միջոցով հանրությանը հնարավորություն տալ լսելու բարձրաստիճան պաշտոնյաների հաշվետվությունը: Յուրաքանչյուր թողարկմանը 5 փորձագետ հարցեր էին ուղղում կառավարության անդամներին: Նախագիծը բաղկացած էր ընդամենը երեք թողարկումներից: |
Հմտություններն աշխատանքում Բրիտանական խորհրդի հետ Բանաձևն իրականացրեց Հմտություններն աշխատանքում բիզնես առաջադրանքի մրցույթը: Բանաձևը այս մրցույթի ինֆորմացիոն գործընկերն էր: |
Օրգանիկ. Նոր սերնդի սնունդ ՇԷՆ ընկերության հետ Բանաձևի թիմն պատրաստեց ճանաչողական հանրային գովազդ օրգանիկ բնամթերքի մասին: Զուգահեռ նաև հեռարձակվեց առաձին հեռուստաֆիլմ օրգանիկ սննդամթերի մասին` գյուղատնտեսական մշակումից մինչև արտահանում: |
Երկու Աստղ. Օրագիր Բանաձևի թիմը Առաջին Ալիքի պատվերով պատրաստեց նաև Երկու Աստղի նախագծի 4-րդ հեռուստասեզոնի օրագիրը: Այն բավական մեծ փորձ տվեց մեզ` ժամանցային հաղորդում պատրաստելու և շոու-բիզնեսը լուսաբանելու առումով: |
Ավել-Պակաս Հանրային հեռուստատեսությամբ 2008-ին հեռարձակվեց երիտասարդական այս հաղորդման առաջին 10 թողարկումը, որը լուսաբանում էր ժամանակակից երիտասարդության խնդիրներն ու նախասիրությունները: |
ՆԱՏՕ. Ախոյանից մինչև գործընկեր Երեք մասանոց ֆիլմը պատմում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի մասին` ստեղծման օրվանից: Ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը նվիրված են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: |
Գզորցներ Գրական-մշակութային հաղորդում, որ եթեր հեռարձակվեց 2004-2007 թթ.: Գրող, հրապարակարախոս Հովհաննես Երանյանը ամեն շաբաթ ներկայացնում էր հայ դասականների անհայտ գործերը և նոր լույս սփռում հայ արվեստագետների անհայտ կենսագրության վրա: |
Սպիտակ Էջեր Վավերագրական-ճանաչողական մշակութային նախագիծ, որ դարձավ Գզրոցների տրամաբանական շարունակությունը և տևեց մեկ տարի` 2007-2008 թվականները: |
Կառուցելով ապագան Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվան նվիրված հեռուստաֆիլմ, որ եթեր հեռարձակվեց Առաջին Ալիքով 2009 թվականի ապրիլին: |
100 օր հետո Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման առաջին 100 օրվան նվիրված հեռուստաֆիլմ, որը ներկայացնում էր այն դժվարություններն ու խոչընդոտները, ձեռքբերումներն ու բացթողումները, որոնք տեղի ունեցան Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահ դառնալու առաջին 100 օրերին: |
Հասցեն` Հայաստան 2006 թվականին լրացավ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադրման 100 տարին: Ֆիլմը պատմում է ՀԲԸՄ-ի գործունեությունը և ներկայացնում նրա ընթացիկ ծրագրերը Հայաստանում: |
Նոր Դարի Կանչով Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների փակման մասին հեռուստաֆիլմ, որն ամփոփում է հոբելյանական տարին: |