Ականատես

22Ականատես Շուշանիկ կամ ինտերնետ աշխարհում հայտնի Բլանշի իրական պատմությունները: Ականատեսի աչքից չի վրիպել. կարմիր լույսը չհարգող վարորդներին դեղին քարտ սիրողական տեսախցիկով: Ինչ էր կատարվում, երբ հաղորդման հերոսը խոզագրիպի նախանշաններով հայտնվեց հիվանդանոցում: Անձնագրայինում հերթ էր, առավոտյան 9-ից մարդիկ սպասում են, ականատեսը պարզեց, […]

blumՄեր այսօրվա ականատեսը, չաշխատելով ինֆորմացիոն ոլորտում, մշտապես տեղեկացված է: Կռվարար չէ, աղջիկներից շուտ է ձանձրանում, ընկերուհիներ, պարզ է, շատ ունի:Այս պատմությանը մանրամասն ծանոթանալու համար ականատեսը մեկնեց Իջեւան: Տպավորություններով վերադարձած նկարահանող խումբը մինչեւ այսօր էլ հիշում է քույրերի գերակտիվությունն ու արագախոսությունը: […]

akanates2Հեռուստասեզոնի ֆինալ և վերջակետ: Ականատեսի 13 մասնակիցները` այս տարվա վերջին թողարկմանը հավաքվել են` խոսելու իրենց հերոսների և հաղորդումը հեռարձակվելուց հետո` տեղաշարժերի ու արձագանքների մասին: Իրական պատմությունների իրական զարգացումները: […]

photo16Գյուղը, որն ապրում է միակ լվացքատնով, ուրախանում գառան ծնունդով և տխրում պարապ համագյուղացիներով` չի էլ իմացել, երբ ու որտեղ վաճառվեց դպրոցի շենքը: Ականատեսը լսել, տեսել ու հետաքրքրվել է` ուսումնասիրել փաստերն ու զարմացել: Ընդամենը յոթ հազար դոլարով` Արենը Ավշեն գյուղից դպրոց գնեց: Երեխայական գործարքներ`թեթև աճուրդի հանված դպրոցի շուրջ: […]

photo23Ոչ մի տորնադո ու փոթորիկ այդ օրը չկար, երբ Քամին դարձավ պետավտոտեսուչների զոհը: Սփյուռահայ ու այն էլ ջիպով` իսկական համեղ պատառ պետավտոտեսուչների համար: Նա ականատեսն էր կոռոպցիայի ` բացառիկ կադրեր, սիրողական նկարահանում` Քամու արագությամբ և Քամու մեկնաբանությամբ: […]