Լուրեր

photo6Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ Բանաձև ընկերությունը Հանրային հեռուստատեսության Առաջին Ալիքով սկսում է նոր հեռուստանախագիծ` Ինտերակտիվ. Հազարամյակի ռիթմը: Ինտերակտիվը հաղորդում է տեղեկատվական տեխնոլոգիաների, հայկական կայքերի և հայկական համացանցի ու դրա խնդիրների ու հեռանկարների մասին: […]

photo2009-ի ավարտին Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը տարվա լավագույն հաղորդաշար է ճանաչել Բանաձև ընկերության արտադրության և Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Հատուկ ռեպորտաժ հաղորդումը: […]

dscn3243Նոյեմբերի 25-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Միջազգային Զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի դրաշամաշնորհառուների տարեկան ժողովը: Եթե ավելի մարդկային, ապա այդ օրը Կոնգրեսում հավաքվել էին բոլոր այն կազմակերպությունները, որոնք ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհ են ստացել կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով: […]

artakԴեկտեմբերի 5-ին ամփոփվեցին Հավասար հնարավորություններ խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակումների 7-րդ մրցույթի արդյունքները: Ինչպես անցած տարի, այս տարի էլ մեր թիմակից Արտակ Վարդանյանը մրցույթի ամենավերջին օրը հասցրեց ներկայացնել իր ռեպորտաժը: Անցած տարի նա մրցույթից խմբագրություն եկավ տեսախցիկը ձեռքին` 2-րդ տեղն էր գրավել: […]

blog1Մեր բլոգը գոյություն ունի ընդամենը երկու ամիս, սակայն այն արդեն պոպուլյար է ինտերնետ այցելուների շրջանում: Ընդամենը երկու ամսում բլոգում հայտնվել է 600-ից ավելի comment, այսինքն մեկնաբանություններ մեր գրառումներին: […]