Լուրեր

_aso2191Այս տարի Բրիտանական Խորհուրդը նշում է իր 75-ամյակը: Բրիտանական խորհրդի հետ Բանաձևը գործակցում է արդեն մեկ տարի: Մեր ընկերությունը Բրիտանական խորհրդի Հմտություններ Աշխատանքում ծրագրի ինֆորմացիոն գործընկերն է: […]

dscn3132Բանաձև ընկերությունը հոկտեմբերի 15-ին մոտ երեք ամիս նախապատրաստական աշխատանքից և կես տարի բանակցությունից հետո վերջապես ստորագրեց դրամաշնորհի պայմանագիր USAID MAAC գրասենյակի հետ: Այսուհետ, ընկերության պատրաստած Հատուկ Ռեպորտաժ ծրագրի յուրաքանչյուր 4-րդ թողարկումը կլինի կոռուպցիայի մասին: […]

aramԲանաձևի թիմը ընդլայնվում է: Մեր բլոգն արդեն ունի մշտական հեղինակ Միացյալ Նահանգներում: Արամ Ավետիսյանը` Վաշինգտոնից այսուհետ կգրի, չէ, ինչու կգրի, արդեն գրում է ամերիկյան իրականության, հասարակարգի, քաղաքականության և այն ամենի մասին, ինչ նա համարում է հետաքրքիր: Ինպես ասում են` прошу любить и жаловать: Արամ Ավետիսյան: Դուք գիտեք նրան որտեղ գտնել:

artjomՀայկակական միջազգային թատերական փառատոնի` Հայֆեստի ավարտին, կազմկոմիտեն շնորհակալություն է հայտնել և մրցանակներ է շնորհել լավագույնը լուսաբանողներին: Այս առիթով հատուկ հավաստագրի է արժանացել Բանաձևի օնլայն խմբագիր-լրագրող Արտյոմ Լևոնյանը: Նա մեր բլոգում ամեն օր գրել է փառատոնի ներկայացումների մասին: Սա ըստ էության առաջին անգամ է, որ բլոգերին պաշտոնական մրցանակ են տալիս լուսաբանելու համար: […]

dsc_09162Բանաձևի թիմը շարունակում է ընդլայվել փորձառու, երբեմն նաև երիտասարդ, բայց տաղանդավոր ու գիտակ մասնագետներով: Այս շաբաթ Բանաձևի վիրտուալ թիմին է միանում նաև Ռուզան Վարդերեսյանը: Նա փորձառու լրագրող է: Ռուզան Վարդերեսյանը Ձեզ կներկայացնի Վրաստանի և վիրահայության ամենահետաքրքիր նորությունները,կկիսվի հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ իր տպավորություններով: Սպասեք Բանաձևի նոր թիմակցի հոդվածներին: