Լուրեր

blog1Ուզում եք իմանալ Բանաձևի թիմի տպավորություններն ու դժվարությունները նկարահանումների ընթացքում: Ուզում եք դառնալ բարձրակարգ լրագրողական աշխատանքի, ժուռնալիստ-մասնագետի ու մարդու զգացողությունների ընթերցողը:

Իսկ ինչ կասեք ամիս առաջ արդեն նախանշված թայմինգի ու վերջնաժամկետների, մոռացված վիդեոկասետների և չիրականացված հարցազրույցների մասին: […]

Արտակ Ալեքսանյան

Վերջերս Երևանում էր պարող Միհրանը, էն տղեն, որ Մադոննայի ու Ռիկի Մարտինի հետ է պարում: Եկել էր` տեսահոլովակ նկարահանելու համար: Հայտնվեց նաև Առաջին Ալիքի «Թեժ տասնյակում»: Նորմալ էլ երգեց, պարեց` ամերիկյան աշխատասիրության և հիպ-հոպի տրամաբանությամբ: […]

…նկարահանումների ժամանակ մեր օպերատոր Կարեն Սիմոնյանի ձախ ուսից անսպասելի սկսեց արյուն հոսել, սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը ի տարբերություն մեզ խուճապի չմատնվեց: Հայաստանի հարավ արեւելքում գտնվող Չինարի սահմանամերձ գյուղում էինք: Անսպասելի կրակոցից հետո Կարեն Սիմոնյանի վերքին, արդեն մասնագիտացած չինարցիները եղինջի տերեւներից պատրաստված ինչ որ քսուք դրեցին, վիրակապեցին: Հաջորդ առավոտյան մեր օպերատորը մինչեւ նկարահանող խմբի արթնանալը, արդեն հասցրել էր իրեն հատուկ անկրկնելի կադրեր նկարահանել: Արդեն մայրաքաղաքում պրոֆեսոնալ բժշկական փորձաքննությունից հետո պարզ դարձավ օպերատորի վերքի մեղավորը ոչ թե անհաջողակ դիպուկահարն էր, այլ վայրի տանձի սուր ճյուղը:

Հոկտեմբերի 3, 2008