ԹՈՂԱՐԿՈՒՄ 3-ՐԴ. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

vahanpogosyanlogoԲարի երեկո, Արարատ հեռուստաալիքի եթերում բրիֆինգ ուղիղ հարցեր նախագիծն է: Այսօրվա մեր փորձագետներն են

Աբգար Եղոյան – <<Սպառողների իրավունքների պաշտպանություն>>ՀԿ նախագահ
Դավիթ Սանասարյան – իրավաբան
Վերոնիկա Գրիգորյան – <<Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների>> տեղեկատվության մասնագետ
Դիանա Պետրոսյան – ՀԱՀ <<Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի>> գիտաշխատող

Թեման առողջապահական է: Ուղիղ հարցերին պատասխանում է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահան Պողոսյանը:

Վերջերս վարչապետը նաև ձեր գերատեսչությանը մեղադրեց կոռուպցիայի ծաղկման մեջ, և պահանջեց, որ 10 օրվա ընթացքում ներկայացնեք հակակոռուպցիոն ծրագիր: ինչ կտա մեզ` քաղաքացիներիս այդ ծրագիրը

5Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար– Հանձնարարվեց հանրային քննարկում կազմակերպել և այսօրվա մեր հանդիպումն էլ այդ քայլերից մեկն է: հակակոռուպցիոն ծրագրի քայլերն են`նախ առողջապահական ծառայությունների բարելավվում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում նախարարության աշխատակազմում, գործունեության, իրազեկման թափանցիկություն, մեր գործունեության մոնիտորինգ ու լուսաբանում: ինչը հնարավորություն կտա պաշտպանել մարդու առողջության իրավունքը:

Արաքս Թադևոսյան – Ինչ է նշանակում կոռուպցիոն քայլերի նվազեցում:

Բազմաթիվ գործառույթներով նախարարության աշխատակիցները շփվում են բնակչության հետ:Մեր առաջին քայլը պետք է լինի բնակչության հետ շփման նվազեցումը: Կներդրվի լիցենզավորման էլեկտրոնային համակարգ, դեղերի ներկրման լիցենզավորումը նույնպես կկատարվի էլեկտրոնային համակարգի միջոցով:

davidsanasaryan
Դավիթ Սանասարյան – Իրավաբան – դուք խոսեցիք նախարարություն – քաղաքացի հարաբերությունների մասին, բայց ի՞նչ կասեք բժիշկ – քաղաքացի շփման վերաբերյալ: Բժիշկները իրենք են որոշում իրենց ծառայությունների գինը, այս առումով ինչ քայլեր կան :

 
Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Սկսում ենք պետական պատվերի տեղադրման հստակեցումից: Տվյալ բուժհաստատությունը տեսանելի վայրում պարտավոր է տեղադրել տեղեկություններ, թե պետպատվերի միջոցով քաղաքացին ինչ ծառայություններ կարող է ստանալ: Եվ բոլոր բուժհասատատությունները պարտավոր կլինեն ունենալ ինտերնետային կայք, որտեղ նոյնպես տեղադրված կլինեն մանրամասն տեղեկություններ պատպատվերի ծառայությունների վերաբերյալ:

abgaryexoyanԱբգար Եղոյան – <<Սպառողների իրավունքների պաշտպանություն>>ՀԿ նախագահ – Սպառողը պետք է իմանա, ում պիտի դիմի իր իրավունքների պաշտպանության հարցում, համավճարի վերաբերյալ հանրային լսումներ եղել են՞ Ինչ փոխվեց երբ համավճարը մտավ:

 
Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Դեռևս մի քանի տարի առաջ մենք մշակել էինք, ըստ հիվանդությունների տեսակների, տեխնիկական ու որակական ստանդարտներ,: Յուրաքանչյուր տարի նախարարի հրամանով, հաստատվում են պետական պատվերի իրականացման չափորոշիչները, որոնք կարգավորում են իրավական դաշտը` բժիշկ – հիվանդ, բուժհաստատություն – նախարարություն: Պարզ է, որ եթե մարդը մեզ դիմում է, որ բուժումը սխալ է տեղի ունեցել, մենք ուսումնասիրում ենք, շատ դեպքեր կան, որ աշխատանքից հեռացվում են բժիշկներ, բուժհաստատություններ զրկվում են պետպատվերից:

araksԱրաքս Թադևոսյան – այսօրվա գերխնդիրներից են դեղերի կեղծումները, ինչ վերահսկողություն է իրականացնում նախարարությունը

Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Բոլորս հիշում ենք, որ ժամանակին դեղատները դեղատոմսերով էին բացթողնում դեղերը: Հիմա նորից ուզում ենք սա վերականգնել, որ հիվանդը չկարողանա, երբ ինչ դեղ ուզում է գնել, այսպիսով նաև կարող ենք հաշվառել ու վերահսկել բժիշկի աշխատանքը, թե ինչ բուժում է նշանակել: Բազմաթիվ փաստեր կան կեղծ ու ժամկետանց դեղերի վերաբերյալ:

dianapetrosyanԴիանա Պետրոսյան – ՀԱՀ <<Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի>> գիտաշխատող – Հայասատանը բարեփոխումների շրջանակներում պատրաստվո՞ւմ է անցնել պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգին:

 
Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Կամավոր ապահովագրությունը կամաց – կամաց զարգանում է մեզ մոտ: Իսկ ինչ վերաբերում է պարտադրին, փաստորեն պետությունը մեզ մոտ անում է պետպատվեր է իրականացնում, բայց իրականում կարելի է ասել դա հենց ապահովագրություն է : Արդեն 5 տարի պոլիկլինիկաների ցանցը անվճար է` անկախ սոցիալական խավից ու ծառայություններից:

12Դավիթ Սանասարյան – իրավաբան – Մարզերում , երբ գործի բերումով հանդիպում ենք բնակիչներին, ասում են, որ իրենց ստիպում են ստորագրել, որ իրենք հրաժարվում են պետպատվերից և համաձայն են վճարել բժշկի ծառայությունների համար, իսկ իրենք ստիպված են դա անել, քանի որ նրանց երեխայի և իրենց առողջությունը հենց այդ բժշիկի ձեռքում է և վախենում են:

Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Իսկ ի՞նչ կարող է անել բժիշկը: Մենք լիարժեք գումար ենք փոխանցում բուժհաստատությանը, մենք ունենք բոնուսային համակարգ, որ ստանում են բժիշկները, բուժքույրերը և սանիտարները գումարի տեսքով: Համաձայն եմ, դժվար է վերահսկել, մեծ համակարգ է, կարող է ինչ – որ տեղ, ինչ – որ սանիտար գումար է վերցրել, նման դեպքերում մեզ տեղեկացրեք, հավաստագրի վրա գրված է հեռախոսահամարը , որով կարող են զանգել, եթե գումար են պահանջում:

veronikagrigoryanՎերոնիկա Գրիգորյան – <<Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների>> տեղեկատվության մասնագետ – մենք 2009թ – ին հետազոտություն ենք անցկացրել առողջապահական ոլորտի կոռուպցիայի վերաբերյալ ամբողջ Հայաստանում, հարցվողների մեկ չորրորդը նշել էին, որ բուժհաստատություններում իրենցից գումար են պահանջել, և կեսից ավելինը նշել էր, որ գումարի տեսքով շնորհակալություն հայտնելը նրանք կաշառք տալ չեն համարում, ի՞նչ է արվում, որ մարդկանց մոտ այդ կարծրատիպն էլ վերացվի:

Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Հիմա, կարծում եմ, պատկերն այլ է: Ես խնդրում եմ ձեր կենտրոնին ևս մեկ հետազոտություն անցկացնել և մեզ ներկայացնել արդյունքը:

22
Դավիթ Սանասարյան – Իրավաբան – Բժիշկը պացիենտին գրում է դեղատոմսը, նշում է հատկապես որ դեղատնից նա գնի և զեղչի քարտ է տալիս, նման անօրինական երևույթների համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

 
 
Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Պարզ է, որ ձեր նշածը անլեգալ փաստաթուղթ է, որը որ առողջապահաման փոխհարաբերոյթյուններում չաշխատող թուղթ է դառնալու բարեփոխումների արդյունքում, դրա համար էլ, եթե մտցվի դեղատոմսերի համակարգը կարող ենք արդեն նաև դա վերահսկել:

31Վերոնիկա Գրիգորյան – <<Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների>> տեղեկատվության մասնագետ – Հայտնի է կոռուպցիայի հիմնախնդիրներից մեկը ցածր աշխատավարձերն են: Կա՞ որևէ մեխանիզմ, թե վիրահատության համար տրամադրված գումարը ինչպե՞ս է բաշխվելու որպես աշխատավարձ:

 
Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Մենք ծննդօգնության հավաստագրի հետ միասին ներդրել ենք նաև վճարման կարգ, ըստ որի 70 տոկոսը գնում է որպես աշխատավարձ, որ բժիշկը բավարարված լինի իր աշխատավարձով և այլևս սպասելիք չունենա հիվանդից: Օրինակ շտապօգնության ծառայության բժշկները, եթե մինչև հիմա ստանում էին 40 – 50 հազար դրամ աշխատավարձ, հաջորդ տարի ստանալու են 150 հազար դրամ աշխատավարձ:

4Աբգար Եղոյան – <<Սպառողների իրավունքների պաշտպանություն>>ՀԿ նախագահ – Վարորդական իրավունք ստանալիս միայն <<պսիխո>> կոչվածը ստանալու համար 5000 դրամ հոգեբուժարանից, ինչի հիման վրա է դա կատարվում, մարդիկ 15 – 20 հազար են ծախսում, որ միանգամից ստանան այդ փաստաթղթերը և ավելորդ քաշքշուկի մեջ չընկնեն

Վահան Պողոսյան – առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար – Երկու տեղեկանքը` նարկոլոգիականն ու հոգեբուժականը տալիս են կոնկրետ հաստատություններ, որպես բաժնետիրական ընկերություններ իրենք են սահմանել գինը , ըստ իրենց ծախսերի, այսինքն, ինքն է հաշվարկում իր ծախսերը: իսկ <<պսիխոն>> տալիս է պոլիկլինիկան, որը նույնպես սահմանում է իր ծառայության գինը:

Մեկնաբանությունները փակ են: