2008-2009

Արտակ Ալեքսանյան – Այն, ինչ սպորտային պատահականություն էր, խորհրդանշական սկիզբ դարձավ: Վիճակահանությամբ հայ-թուրքական խաղը սկսեցին մերոնք:
Նարեկ Նիկողոսյան – Այն, ինչ տեղի ունեցավ այս խոտածածկի վրա, միջազգային հարաբերությունների պատմություն մտավ որպես ֆուտբոլային դիվանագիտություն:
Ա.Ա. – ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մեկ հանդիսատեսի ներկայությունը դարձավ ավելին, քան ինքը` ֆուտբոլը:
Ն.Ն. – Հայ-թուրքական դիվանագիտական ֆուտբոլ կամ ֆուտբոլային դիվանագիտություն բանաձեւ` Հատուկ ռեպորտաժ: […]

Ա. Ա- Որտե՞ղ եք դուք ապրում և ո՞վ է ձեր կենցաղի անտանելի, բայց պատահում է երբեմն նույնիսկ բարեկեցիկ կյանքի պատասպանատուն ու պետը ի պաշտոնե: Քաղաքապետը: Բարի երեկո Հատուկ ռեպորտաժի այսօրվա թեման է քաղաքապետերը: Աշուն 2008-ի ամենաոչ մայրաքաղաքային քաղաքական ինտրիգները սպասում են համայնքային ընտրություններին: Սա ո`չ քարորզարշավ է, ո`չ վճարովի հեռուստաժամ և ո`չ էլ առավել սև փիառ: […]