2008-2009

Արտակ Ալեքսանյան- Թեմաներ, հերոսներ և իրադարձություններ` լրագրողական հատուկ տեսանկյունից: Բարի երեկո, Սա Հատուկ է ռեպորտաժն է: Միայն վերջին 20 օրվա ընթացքում, ըստ Ոստիկանության հաղորդագրության, մեր երկրում տեղի է ունեցել 7 դանակահարություն, ինչպես նաև սպանություն կացնով, պարանոցը կտրելով, ողնաշարը կոտրելով և նույնիսկ մահափորձ` ծաղկամանով: Հենց այս ամիս էր, որ Լոռին ցնցեց քաղաքապետի դեմ հարձակումով ու Սպիտակի արյունալի հաշվեհարդարով: […]

Ա.Ա. Թեմաներ, հերոսներ ու իրադարձություններ` լրագրողական հատուկ տեսանկյունից: Բարի երեկո, Սա Հատուկ է ռեպորտաժն է: Առաջինը, երբ խոսում ենք Հայաստանյան ինտերնետի մասին, դա դրա որակն է: Խոսքը, այս պահին ոչ այնքան արագության մասին է: Վերջապես մեր երկիր էլ հասավ, այսպես կոչված ԴԻ ԷՍԵԼը` արագ ինտերնետը: Սակայն, արագությամբ հանդերձ, այն անորակ է: Նախ, որևէ պրովայդեր, երբեք, ոչ մի անգամ, նույնիսկ մտքով չի անցել, որ օրինակ տասը հազար ամսական վճարից հանի այն երկու օրը, երբ ինտերնետը չկար: […]

Ա. Ա. Իրադարձություններ, որ միօրինակ օրերըը դարձնում են հիշարժան, փոխում են ճակատագրեր ու երկրի զարգացման հունը: Դրանք լինում են ինքնաբուխ ու հնարովի` ամենաշատը սիրում են լրագրողները: Սկանդալներ` Հատուկ ռեպորտաժի այս թողարկման թեման է:Անշուշտ սկանդալ ասելով, մենք առաջին հերթին նկատի ունենք քաղաքական սկանդալները: Փառք Աստծո դրանց պակասը մեր երկրում չկա: […]

Արտակ Ալեքսանյան- Բժիշկը` փրկարար, հրաշակագործ ու փրկօղակ` սա այն դեպքում, երբ հիվանդանոցը լքում են ապաքինված: Հակառակ դեպքում` մարդասպան ու դահիճ: Բարի երեկո եթերում Հատուկ ռեպորտաժն է այսօրվա մեր թեման է` առողջապահական սխալներ: Այն ինչ ներկայացնելու ենք, նման է ամենավատ մղձավանջի: […]

Ա. Ա- Անսովոր, տարօրինակ կամ էքսցենտրիկ. անվանեք նրանց ինչպես կուզեք, բայց գտեք և նկարեք սա մեր թիմի լրագողների հանձնարարությունն էր: Բարի երեկո եթերում հատուկ ռեպորտաժն է, այօրվա մեր թողարկման թեման է` արևմտյան բզիկներ:
Երբ արևմուտքում մարդիկ զբաղվում են էքսրտեմալ սպորտով, մենք ասում ենք` կյանքի միապաղաղությունից է, երբ մեզ մոտ են դրանով զբաղվում ասում ենք անհավասարակշիռ է: Պատճառը մեկն է, մեր երկիրն է էքստրեմալ, մեր կյանքն է անկանխատեսելի: Թեւև Աելիտա Չիլինգարյանը կամ պարզապես Այլկան մեր թիմից ամենասպորտայինը` պնդում է, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դռայվի ու ադրնենալինի պակաս կա: Դիֆիցիտը լրացնելու փնտրտուքով իր համակիրներին նա փնտրել է օդում, ջրում և գիշերը Երևանյան փողոցներում: Պարզվում են հայ էքստրիմիստները ահաբեկիչներ են, բայց ոչ թե մարդկային կյանքի, այլ մարդկային զգացողությունների: […]